Զգույշ արտահայտվիր

21/08/2006

Lenta.ru-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Ռոբերտ Քոչարյանի հետ Սոչիում հանդիպման ժամանակ իր խոսքի մեջ վրիպակ է թույլ տվել եւ ՀՀ-ն ու Ադրբեջանն իրար հետ շփոթել է: «Մենք շատ ուրախ ենք, թե ինչպես են մեզ մոտ անցկացվում Ադրբեջանի օրերը, անգամ տարին»,- Քոչարյանին դիմելիս ասել է Պուտինը: Ռ. Քոչարյանը փորձել է ուղղել ՌԴ նախագահի սխալը: Պուտինը ներողություն է խնդրել, բայցեւ ավելացրել է. «Ես կարծում եմ, որ սա լավ վրիպակ է: Եվ համոզված եմ, որ դա կօգնի համատեղ ջանքերով լուծել հայտնի խնդիրները»: