Պաշտոնդ շնորհավոր

18/08/2006

Նախօրեին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիկտոր Յանուկովիչին՝ Ուկրաինայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: «Կարեւորելով մեր երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացումը, վստահ եմ, որ Ուկրաինայի կառավարության նոր կազմը Ձեր ղեկավարությամբ նշանակալի հաջողությունների կհասնի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, իսկ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բազմակողմանի եւ փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կխորանա՝ ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների ժողովուրդների»,- ասված է ուղերձում: Ա. Մարգարյանը բարձր պաշտոնում առաջիկա գործունեության մեջ հաջողություններ է ցանկացել Վիկտոր Յանուկովիչին, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն եւ բարգավաճում: