Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի գործարկումից հետո Միջերկրական ծով է հասցվել 11 միլիոն բարել ադրբեջանական նավթ: Ըստ «Անադոլու» գործակալության, «Բոթաշ» թուրքական ընկերության ներկայացուցիչ Հեքմեն Չելօղլուն ասել է, որ ադրբեջանական նավթով բեռնված 11 նավթատար նավ Ջեյհան նավահանգստից այդ նավթը հասցրել է միջազգային շուկաներ: Նրա խոսքերով՝ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել խողովակաշարից նավթի գողության բոլոր դեպքերը: 2006 թվականի վերջին նավթատարով օրական հոսելու է 500 հազար բարել նավթ, իսկ 2008 թվականին այդ ցուցանիշը կկրկնապատկվի: