Ողջունել է

26/07/2006

«Հանրապետության նախագահը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ին անդամակցելու եւ կուսակցության Խորհուրդը գլխավորելու փաստը»,- հայտարարել է Ռ. Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Հեղինակություն վայելող քաղաքական գործչի անդամակցությունը ՀՀԿ-ին, ինչպես նաեւ` մի շարք այլ քաղաքական եւ պետական գործիչների համախմբումը, ողջունելի է եւ կարող է դրական ազդեցություն գործել կատարելությունից դեռեւս հեռու հայաստանյան քաղաքական դաշտի վրա: Վստահաբար, գործ ունենք դրական երեւույթի հետ, առավել եւս, եթե հիշենք, որ, ցավոք, անցած տարիների ընթացքում մենք առավել հաճախ ականատես ենք եղել կուսակցությունների պառակտման գործընթացին, քան տարբեր քաղաքական ուժերի կամ անհատների` մեկ գաղափարախոսության շուրջ համախմբմանը»,- ասել է Սողոմոնյանը: