«2007-ին լինելու են լավագույն ընտրությունները, որոնք երբեւէ եղել են ՀՀ տարածքում,- ՀՀԿ արտահերթ համագումարից հետո հայտարարել է ՀՀԿ խորհրդի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը` մանրամասնելով,- որովհետեւ դրան ես ձգտելու եմ»: Հաջորդ հարցին, թե` մինչ այդ չե՞ք ձգտել, Ս. Սարգսյանը հակադարձել է. «Իհարկե, ձգտել եմ: Ես ասացի` լավագույնը, չէ՞: Այսինքն` լավից լավը, լավ եղել է եւ կլինի լավագույնը, որովհետեւ ցանկացած ընտրության ժամանակ դիտորդների կողմից իրոք արձանագրվել է, որ ընտրությունները եղել են մեկ քայլ առաջ, քան նախկին ընտրությունները, բայց իհարկե եղել են թերություններ»: