50 ամենաազդեցիկները

08/08/2006

Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամները կազմել են այն 50 օտարերկրացիների ցուցակը, որոնք վերջին մոտ 150 տարվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն են ունեցել Չինաստանի վրա: Ցուցակում ընդգրկված են Լենինը, Ստալինը, Խրուշչովը, Գորբաչովը, ֆրանսիացի փիլիսոփա Ժան` Ժակ Ռուսոն, ռուս գրող Մաքսիմ Գորկին, Կարլ Մարքսը, Զիգմունդ Ֆրեյդը, Չարլզ Դարվինը, «Մայքրոսոֆթ»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նույնիսկ ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը: Չինացի գիտնականները գտնում են, որ հենց վերջին 150 տարում են Չինաստանում կատարվել ամենաբուռն ու սրընթաց փոփոխությունները: