ՄԱԿ-ը երեկ որոշում է կայացրել հետաձգել Լիբանանի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացը։ Այդ մասին հաղորդում է BBC News-ը։ Այս ամենն արվում է անվտանգության պայմաններից ելնելով, քանզի Իսրայելի զորքերը նորից սկսել են ռմբահարել Լիիտանիա գետի ափին տեղակայված տեղանքի բնակելի տարածքները։ Երեկ Լիբանանի Գազիա գյուղում իսրայելական հարձակման պատճառով մահացել է առնվազն 6 եւ վիրավորվել 28 մարդ։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այս մարդիկ թաղում էին իրենց 14 հարազատներին, ովքեր նույնպես այս պատերազմի զոհ էին։ Եվս 5 խաղաղ բնակիչ զոհվել եւ 4-ը վնասվածքներ է ստացել Սիրիայի հետ սահմանին, երբ մեքենաների մի խումբ փորձել է միրգ տեղափոխել Լիբանան։ Միայն երեկ Իսրայելի բանակը 10-յակ օդային հարձակումներ է գործել Լիբանանի վրա, որոնց մեծ մասն ուղղված է եղել խաղաղ բնակչության վրա։