Պատրվակ է

08/08/2006

«Պատերազմական գործողությունների 22 օրվա ընթացքում իսրայելյան ագրեսիայի հետեւանքով պատճառված վնասները գնահատվում են շուրջ 5 մլրդ դոլար, որը ՀՀ բյուջեի հնգապատիկն է»,- երեկ հայտարարել է Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գաբրիել Ժերարան: Նրա խոսքերով` Իսրայելա-Լիբանանյան ռազմական բախման գլխավոր պատճառը չլուծված հակամարտություններն ու վերջնական խաղաղության բացակայությունն է: Իսկ «Հըզբոլլահի» կողմից իսրայելցի զինվորներին առեւանգելն ընդամենը հակամարտության վերսկսման պատրվակ էր: