Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսված են հերթական լսումները, որոնց ընթացքում լսվելու է նաեւ Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը: Հիշեցնենք, որ Ռ. Հոգլանդին ՀՀ-ում դեսպան նշանակելու հարցն արդեն երկու անգամ հետաձգվել է: Սեպտեմբերի 7-ի նիստում ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նշանակումների վերաբերյալ իր լսումները սկսելու է Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վերաբերյալ հարցով: