1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը։ Դա մեր առաջին եւ հետեւաբար` կարեւորագույն քայլն էր անկախ պետականություն կառուցելու ճանապարհին, որովհետեւ այն ժամանակ դեռ հայտնի չէր` Անկախության հանրաքվեի արդյունքները Մոսկվան շնորհավորական ուղերձո՞վ է ողջունելու, թե՞ տանկերով։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ պատասխանը շնորհավորական ուղերձն էր, բայց փաստ է, որ մենք նաեւ տանկերին էինք պատրաստ։
Փաստ է նաեւ, որ այն ամենը, ինչին հասել ենք վերջին 15 տարիների ընթացքում, հասել ենք անկախության շնորհիվ։ Եվ մեր անկախությունը վաղուց կայացած փաստ է։ Հուսանք` անշրջելի։