Որ չթպրտան

03/09/2006

ԱՎՄ կուսակցության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ առաջիկա ընտրությունների օրինականությունն իրենք հսկելու են ազատամարտիկների միջոցով: Նրա հավաստմամբ, ամեն մի ընտրատեղամասում մեկի փոխարեն 100 հոգի կանգնեցնելով` հնարավոր է ընտրակեղծիքների դեմն առնել: «Այդ դեպքում տեսնենք` ո՞վ է թպրտալու: Ի՞նչ սափրած գլուխ, ի՞նչ ոստիկան»,- ասում է նա: Իր մտահղացումը կյանքի կոչելու համար նա փորձելու է առաջիկայում համախմբել բոլոր հ/կ-ների ազատամարտիկներին: Թեեւ, ԵԿՄ-ից եւ «Ոգու փորձությունից» բացառեցին ԱՎՄ-ի շուրջ համախմբվելը: