Ամենաազնիվը

13/09/2006

Վրաստանյան «Կվիրիս Պալիտրա» թերթի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ճանաչվել է Վրաստանի ամենաազնիվ քաղաքական գործիչը: Ըստ «Կովկասպրես»-ի, երկրորդ տեղում Պահպանողական կուսակցության ղեկավար Կոբա Դավիթաշվիլին է, երրորդում՝ «Վրացական ուղի» շարժման առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին: