Պատգամավորների սեպտեմբերի 1-ը

13/09/2006

Երեկ մեկնարկած ԱԺ 8-րդ նստաշրջանի օրակարգը դարձյալ հաստատվեց 1.5 ժամ հետո միայն: Երկար-բարակ քննարկումներից ու դժգոհություններից հետո, ի վերջո, նիստը սկսվեց, եւ քվորում ապահովելու համար ԱԺ եկած պատգամավորները, ովքեր ԱԺ են գալիս միայն հույժ կարեւոր օրերին, երեկ իրար հետ գրկախառնվելուց եւ քվեարկելուց հետո արագ լքեցին ԱԺ շենքը: Երեկ շատ արագ մերժվեց ընդդիմության` քաղաքացիական ավիացիայում տիրող իրավիճակն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը: Մերժվեց նաեւ այլեւս ոչ ընդդիմադիր պատգամավոր Թաթուլ Մանասերյանի` Հանրային հեռուստաընկերության աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը: