Շվարցին կպաշտպանի Արսենյանը

17/09/2006

Շահեն Հովասափյանի սպանության գործով կալանավորված ՀՊԾ «7-րդ» բաժնի ղեկավար Արմեն Վիրաբյանի եւ նրա եղբոր` «Սեմուր&Co» ընկերության տնօրեն Գուրգեն Վիրաբյանի պաշտպանության գործը ստանձնել է փաստաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Հովիկ Արսենյանը: Մեզ հետ զրույցում Արսենյանն ասաց, որ Վիրաբյաններն են իրեն խնդրել ստանձնել իրենց պաշտպանությունը: Հարցին, թե կուսակցական պատկանելությունը չի՞ խոչընդոտում իրեն, նա ասաց. «Դա ի՞նչ կապ ունի: Սա մասնագիտական պարտականություն է»: