ԱԺ «Արդարություն» խմբակցությունը պատրաստվում է դիմել ՍԴ` վիճարկելու ՀՀ Ընտրական օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի` ընտրական հանձնաժողովներում ընդգրկված են նաեւ վճռաբեկ դատարանի անդամներ: «Դատավորներին ընտրական հանձնաժողովներում ներգրավելը հակասահմանադրական է: Մենք արդեն համապատասխան 27 ստորագրություն ենք հավաքել եւ դիմել ենք ՍԴ` ԸՕ այդ դրույթը վիճարկելու համար»,- տեղեկացրեց «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: