ՀՀ Գլխավոր դատախազությունը շարունակում է վճարային կեղծ փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքի գրանցումներ կատարելու փաստի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունը հրապարակել էր, որ կեղծ գործարքների համար իրարից անկախ 2 հանցավոր խումբ է բացահայտվել: Արդեն կա 23 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում: