Հոկտեմբերին կկողմնորոշվեն

17/09/2006

«Ազգային Միաբանությունը» որոշել է հետաձգել սեպտեմբեր ամսին հրավիրվելիք իր համաժողովը: Երեկ ԱՄԿ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք համաժողովն անցկացնելու են հոկտեմբերին: Ի դեպ, այդ համաժողովի ժամանակ ծրագրված է հստակեցումներ մտցնել ԱՄ հետագա քաղաքականության մեջ, ինչպես նաեւ գնահատականներ տալ ներքաղաքական ու արտաքին քաղաքականության բնագավառում տիրող իրավիճակին: Ըստ Ա. Կարապետյանի` «Երեւույթներն այնպես են զարգանում, որ օրեցօր նոր կողմնորոշումներ են մտնում եւ՛ ընդդիմադիր դաշտում, եւ՛ իշխանական թեւում: Դրա համար որոշեցինք հետաձգել, որ ավելի ճիշտ գտնվենք եւ ընտրություններից առաջ չսխալվենք»: