Փակուղում չե՞նք

17/09/2006

Ամիսներ առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե եթե բանակցությունները փակուղի մտնեն, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Արդյո՞ք մոտ ապագայում Հայաստանի կողմից սպասվում է նման քայլ: «Դուք ինքներդ նշեցիք՝ եթե բանակցությունները փակուղի մտնեն… : Մենք բանակցությունների ներկա ընթացքն այդպես չենք գնահատում»,- մեր այս հարցին երեկ այսպես պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Վ. Կարապետյանը: Իսկ այն, որ Հայաստանը հայտարարում է, թե եթե Ադրբեջանը շարունակի ԼՂ հարցն արծարծել ՄԱԿ-ում, ապա պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի ԼՂ-ի հետ, ինչն էլ Ադրբեջանը չի ուզում, փակուղի չէ՞: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, Կարապետյանն ասաց. «Դա միանշանակ չէ, որ չի ուզում: Այսինքն՝ դա կերեւա արդեն առաջիկա դիրքորոշումներից եւ առաջիկա անելիքներից»: Ըստ նրա, Հայաստանը կողմ է, որ այս կամ այն տեսքով բանակցային գործընթացը շարունակվի: «Հայկական կողմը ոչ մի դեպքում բանակցությունների փակուղի մտնելու նախաձեռնողը չի լինի»,- եզրափակեց պարոն Կարապետյանը:

Կարդացեք
Գնացքից ուշացած Հայաստանը