Բա մե՞նք

17/09/2006

«Գիտեք, ոչ ոք չի կարող ժխտել, որ ՀՀԿ-ն այսօր Հայաստանում ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է: Բայց ես չեմ կարծում, որ բացառիկ ուժ է»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Նրա խոսքերով, այսօր մեծ ուշադրություն է դարձվում հիմնականում երկու կուսակցության` Հանրապետականին եւ «Բարգավաճ Հայաստանին»: «Սակայն չի բացառվում, որ ընտրությունների բուն ընթացքը բացահայտի, որ կան քաղաքական ուժեր, որոնց, այնուամենայնիվ, թերագնահատել են մինչեւ ընտրությունները»,- ասաց նա: Իսկ այդ «թերագնահատված» ուժերի թվում առաջին հերթին ընկեր Հրայրը տեսնում է ՀՅԴ-ին: