Կրկնակի պատվավոր

29/09/2006

Սեպտեմբերի 23-ին Հայրենակցական ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ հիմնադրեցին «Միաբանություն» կազմակերպությունը, որի ղեկավար ընտրեցին ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի պատգամավոր, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության համահեղինակ Վահրամ Բաղդասարյանին: Բայց սա միակ ընտրությունը չէր. նրանք ընտրել են նաեւ պատվավոր նախագահ` ի դեմս Աղվան Հովսեփյանի, ով համակարգելու է հայրենակցականների գործունեությունը:

«Ամենակարեւոր հանգամանքը, որ, այո, այս կազմակերպությունը միանշանակ պետք է լինի ապաքաղաքական: Հակառակ դեպքում անիմաստ կլինի այս բոլոր չարչարանքները եւ այն նպատակները, որ դրված են Միաբանության առաջ»,- իր ելույթում ասել է Վ. Բաղդասարյանը: