Խաչատրյանի հետ են աշխատելու

24/09/2006

«Եթե Հրանտ Խաչատրյանն ինքն իրեն քաղաքականությունից դուրս չդնի, մենք աշխատելու ենք Հ. Խաչատրյանի հետ այնպես, ինչպես աշխատել ենք մինչ օրս»,- մեզ հետ զրույցում հայտարարել է Արամ Զ. Սարգսյանը` ավելացնելով, որ իր համար դեռեւս պարզ չէ, թե իրականում ինչի շուրջ էր Հ. Խաչատրյանի եւ Հայկ Բաբուխանյանի վեճը: Նա առայժմ ձեռնպահ է մնում նաեւ գնահատականներից. «Գնահատականներ դեռ պետք է տան ՍԻՄ-ի նախագահը եւ փոխնախագահը: Դեռ որոշակի դիրքորոշում չունեմ, որ ասեմ, թե ով է ճիշտ, ով` սխալ»: