Ըստ «Իզվեստիայի», նախորդ շաբաթվա վերջին Վրաստանը դիվանագիտական կարեւոր հաղթանակ է տարել: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում Մ. Սահակաշվիլու ելույթի նախօրեին ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարել են Վրաստանի հետ «ինտենսիվ երկխոսություն» հաստատելու մասին: Քաղաքական շրջանակներում այդպես են անվանում ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ համագործակցության փուլը, որը, փաստորեն, նախավերջին քայլն է անդամակցության ճանապարհին: «Իզվեստիան» նշում է նաեւ, որ Արեւմուտքին անհրաժեշտ են բավական անկայուն տարածաշրջանով անցնող Բաքու-Ջեյհան նավթամուղի անվտանգության երաշխիքներ: Դրանք կարող է տալ ՆԱՏՕ-ն, ուստի առաջիկայում ՆԱՏՕ-ն կարող է ակտիվացնել հարաբերություններն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: