Մեր տեղեկություններով, ՀՀ Պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի փեսան՝ Կարեն Պողոսյանն Էջմիածին քաղաքում ծեծի է ենթարկել մի քաղաքացու: Ըստ մեր տվյալների, նրան դուր չի եկել այդ քաղաքացու՝ մեքենա վարելու ձեւը: Ու կանգնեցնելով ավտոմեքենան, Կ. Պողոսյանը նրան ծեծել է: Իսկ երբ վարորդը փորձել է փախչել, Պողոսյանը կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երեկ փորձեցինք այդ տեղեկությունները ճշտել ոստիկանությունից: Սակայն այնտեղից հայտնեցին, որ նման դեպք իրենց մոտ արձանագրված չէ: