Ամերիկյան հեղինակավոր «New York Times» թերթն օրերս անդրադարձել է սեպտեմբերի 17-ին Մերձդնեստրում տեղի ունեցած հանրաքվեին, համաձայն որի արդյունքների` Մերձդնեստրի բնակիչների 97,1%-ն արտահայտվել են հանրապետության անկախության եւ հետագայում Ռուսաստանի հետ միավորվելու օգտին: Թերթն ընդգծում է, որ Եվրամիությունը չի ճանաչել հանրաքվեի արդյունքները: Միաժամանակ թերթը գրում է, որ ռուս պաշտոնյաներն առաջարկում են, որպեսզի ինչպես` Մերձդնեստրի, այնպես էլ` «հետխորհրդային տարածքի մյուս երեք անջատողական տարածքների՝ Վրաստանում գտնվող Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ու Լեռնային Ղարաբաղի (որի համար պատերազմել են Հայաստանն ու Ադրբեջանը) ապագան որոշվի հանրաքվեի միջոցով»: