Լրջմիտ եղեք

29/09/2006

Արամ Կարապետյանը 2 օր առաջ հանդիպել է Հրանտ Խաչատրյանին, եւ վերջինս նրան խորհուրդ է տվել քաղաքական գործընթացներում անլուրջ չլինել, եւ «ձեռքները թափ տալով ամեն ինչ չքանդել»: «Մեր զրույցի ընթացքում ես չզգացի, որ ինքը գոհ է այն ամենից, ինչ տեղի է ունեցել, բայց նաեւ բավականաչափ իմաստուն քայլ էր իր կողմից, թե հիմա ժամանակը չի մինչեւ վերջ այդ հարցերը պարզելու համար: Անձնականը չվերածեց կուսակցության քայքայմանը»,- Հրանտ Խաչատրյանի հետ հանդիպման իր տպավորությունների մասին ասել է Արամ Կարապետյանը: