Երրորդն ավելորդ է

10/10/2006

2007թ. խորհրդարանական ընտրություններում ո՞վ է առաջնորդելու Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը` կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյա՞նը, թե՞ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկ ԱԺ ճեպազրույցում «Ազատության» հարցին ի պատասխան, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ, թերեւս` Անդրանիկ Մարգարյանը, քանի որ նա է ՀՀԿ նախագահը: Իսկ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ խորհրդի նախագահ, հավանաբար կլինի երկրորդ տեղում: «Իսկ երրո՞րդը»` հարցին, Գ. Սահակյանը կատակելով պատասխանեց. «Երրորդն ավելորդ է»: