Ֆորպոստը դո՛ւ ես

10/10/2006

Բորիս Գրիզլովի հայտնի ֆորպոստ պիտակից հետո, օրերս էլ Բ. Գրիզլովի տեղակալը՝ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարեց, թե Հայաստանը Ռուսաստանի 9-րդ օկրուգն է: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը երեկ հայտարարել է. «Ես էլ հայտարարում եմ, որ Ռուսաստանն է Հայաստանի ֆորպոստը հյուսիս գնալու համար: Դե թող հիմա իրենք մեկնաբանեն»: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն էլ կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը Վրաստանի հետ իր հաշիվներում Հայաստանին չի հիշում, մինչդեռ, «եթե ֆորպոստ լինեինք` մեր շահերը հաշվի կառնեին»: