Երեկ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել է, թե Ռուսաստանը Վրաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնի «փոխհարաբերությունների կարգավորումից հետո»: Ըստ «Ինտերֆաքս»-ի, Լեւիտինն ասել է նաեւ, թե Վրաստանից ռուսաստանյան քաղաքացիների տարհանման հարցը ներկայումս համաձայնեցվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ օդային, ծովային, ցամաքային եւ փոստային կապերը խզել է հոկտեմբերի 1-ից՝ կապված Վրաստանում լրտեսության մեղադրանքով մի քանի ռուս սպաների ձերբակալության հետ: