քաղաքականություն

Ուկրաինան կհրաժարվի՞ ՆԱՏՕ-ից

22.10.2006

Ըստ «Կոմերսանտի»՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են մի շարք զիջումների գնալ, որպեսզի 2007թ. ռուսական գազը 1000 խ. մետրը՝ 130 դոլարով մուտք գործի Ուկրաինա։ Գազի շուրջ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 24-ին, Կիեւում, որտեղ կհանդիպեն երկու պետությունների վարչապետերը։ Թերթը գրում է, որ ռուսական գազն էժան գներով ստանալու համար Ուկրաինան պետք է հրաժարվի Սեւաստոպոլում ՌԴ նավատորմին պահանջներ ներկայացնելուց, ստանա …

կարդալ ավելին

Չեն ուզում հրավիրել

22.10.2006

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիա Ֆինլին նախօրեին կրկին մտահոգություն է հնչեցրել Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքը ԵԱՀԿ-ի առաքելության կողմից մոնիտորինգի ենթարկելու հարցի կապակցությամբ: Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, ըստ Ֆինլիի, որեւէ պաշտոնյա իրեն չի ասել, թե իշխանությունները մտադիր չեն հրավիրել ԵԱՀԿ-ի դիտորդների. «Պարզապես ասացին, որ կառավարությունը սպասում է հայտարարությանը, թե կոնկրետ ե՞րբ են անցկացվելու ընտրությունները»: …

կարդալ ավելին

Խոշորացեք հանուն արդյունավետության

22.10.2006

ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանն այժմ ակտիվորեն ներգրավված է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրներում։ «Կոնգրես» հյուրանոցում երեկ կազմակերպված «Տեղական ինքնակառավարման եվրոպական փորձը» թեմայով սեմինարի ժամանակ Ս. Ավագյանը նշեց, որ թեեւ այս բնագավառում Հայաստանը «շահեկանորեն առաջ է անցել տարածաշրջանի իր հարեւաններից», սակայն «դա մեզ չի հանգստացնում»։ Դեռ կան շատ ու շատ անելիքներ։ Համայնքների աշխատանքն առավել արդյունավետ …

կարդալ ավելին

38 տոկոսը կողմ է վրացիների վտարմանը

22.10.2006

Հոկտեմբերի 14-17-ը Ռուսաստանում տեղի ունեցած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ 38 տոկոսը կողմ է վրացիների՝ Ռուսաստանի տարածքից վտարմանն՝ անկախ այն բանից՝ ազգությամբ վրացիներն ունե՞ն ՌԴ քաղաքացիություն, թե՞ ոչ։ «Գազետայի» փոխանցմամբ, 13 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին, իսկ 49 տոկոսի կարծիքով՝ վրացիներին վտարելու անհրաժեշտություն չկա։ Հարցվածների 55 տոկոսը համոզված է, որ ռուս-վրացական հարաբերությունների սրումը կհանգեցնի …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանն անպայման կառաջադրվի

22.10.2006

Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում վստահաբար հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, թե դա, այնուամենայնիվ, իր անձնական տպավորությունն է: «Համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանի մուտքը եւ մի թեթեւ ակտիվությունը, ասված երկու խոսքը ավելի ծանրակշիռ կլինեն, քան Հայաստանում այսօր գործող քաղաքական մի շարք ուժերի ամբողջ գործունեությունն իր ողջ ծավալով հանդերձ»,- երեկ կարծիք է հայտնել Ա. …

կարդալ ավելին

Ղուկասյանի հայտարարությունը դիվանագիտական խաղի շարունակությունն է

22.10.2006

Չնայած սրան, մենք փորձեցինք հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Ղարաբաղի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Հիշեցնենք, որ այս օրերին Ղարաբաղում զբաղված են երկրի գլխավոր օրենքի՝ Սահմանադրության քննարկմամբ: «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանը նշեց. «Այդ թեմայով բարձրացված աժիոտաժը կանխորոշել է նախագահի կողմից հրավիրված մամուլի ասուլիսը: Չէ՞ որ խաղաթղթերի վրա ԼՂՀ վարկանիշն էր: Ասուլիսում Ա. Ղուկասյանը միանշանակ …

կարդալ ավելին

Անհեթե՞թ է

21.10.2006

«Հայաստան» հիմնադրամի նախագահ Նաիրա Մելքումյանի գնահատմամբ, Արկադի Ղուկասյանի՝ երրորդ անգամ չառաջադրվելու մասին հայտարարությունը «միանգամայն հիմնավորված է»: ԼՂՀ նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանը մասնավորապես ասել է. «Ինքը շատ հիմնավորված պատասխան է տվել, որ կա Ղարաբաղի իմիջի խնդիր, եւ, իսկապես, այս տարիների ընթացքում Ղարաբաղն իրեն ցույց է տվել որպես ժողովրդավարության երկիր, եւ ես կարծում եմ, որ նրա տեսակետը …

կարդալ ավելին

Նույն մենթալիտետը

21.10.2006

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»-ի եւ BBC-ի վերահեռարձակումը դադարեցնելու մտադրությունից: Անցած շաբաթ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը որոշել է, որ հունվարի 1-ից Ադրբեջանի երեք ռադիոկայանները, այդ թվում` պետական ռադիոն, պետք է դադարեցնեն նշված արտասահմանյան ռադիոկայանների վերահեռարձակումը: «Այս որոշումն ուղղված է միջազգային լրատվամիջոցների դեմ, որոնց անկախությունից …

կարդալ ավելին

Ճիշտ պահին՝ ճիշտ թեմայով

21.10.2006

ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը պնդում է, թե տվյալներ ունի, որոնց համաձայն, 1929 թվականին Հայաստանի տարածքը եղել է 35,9 հազար քառակուսի կիլոմետր (ներկայումս 29,8 հազար է), եւ այդ տարածքները հիմնականում անցել են Վրաստանին։ Ստացվում է, որ ժամանակի ընթացքում Հայաստանը կորցրել է 6,1 հազար քառակուսի կիլոմետր տարածք (շատ ավելին, քան Ղարաբաղի տարածքն է), բայց ոչ մեկը …

կարդալ ավելին

Հայ-վրացական սահմանային խնդիրներ

21.10.2006

Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներից բացի, պարզվում է, կան նաեւ հայ-վրացական սահմանային խնդիրներ, սակայն, բախտի բերմամբ թե պատահմամբ, միայն հիմա է որոշվել իրականացնել հայ-վրացական սահմանի ճշգրտումն ու քարտեզագրումը, ինչի արդյունքում էլ ի հայտ են եկել այդ սահմանային խնդիրները: Ու պարզվում է, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանը կարող է տարածքային լուրջ կորուստներ ունենալ, համենայնդեպս, այդպես է պնդում ԱԺ …

կարդալ ավելին

Շարժումը մնայուն բան է

21.10.2006

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին Հայաստանում քաղաքացիական հասարակությանն արթնացնելուն միտված քաղաքացիական շարժում նախաձեռնած ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ շարժման նպատակն այն է, որ «քաղաքացիները դառնան երկրի տերը»: Վ. Մանուկյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է նաեւ, որ իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ուղին, եւ այն, որ իրենք 15 տարուց ավելի միշտ երեւում են քաղաքականության մեջ, …

կարդալ ավելին

Ինչ են գուժում փուչիկները

21.10.2006

Հենց վերջինիս հետ կապված իրադարձությունների ֆոնին մեր տնտեսական-քաղաքական կյանք մուտք գործեց հերթական թեւավոր խոսքը՝ փուչիկը։ Հիշեցնենք, որ հեղինակը դարձյալ Ռոբերտ Քոչարյանն էր։ «Հակակրիմինալ շարժման փուչիկը պայթեց»,- ասաց հանրապետության նախագահը՝ ակնարկելով, որ այդ շարժման մասնակիցները փորձում էին ԱԺ-ում պաշտպանել կրիմինալի վառ ներկայացուցչին։ Իսկ Հ. Հակոբյանի պատմությունը ջրի երես է դուրս բերում այն խայտառակությունը, որը մեր իշխանավորները …

կարդալ ավելին

Ոստիկանությունը հարցում է անցկացնում

21.10.2006

«Դեռ մի կարգին ժամանակ էլ չի անցել այն օրից, երբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, թե չի գնալու երրորդ անգամ առաջադրման, երբ Ղարաբաղի իշխանական շրջանակում ծավալվել է մի գործողություն, որի նպատակը թերեւս Ղուկասյանի երրորդ առաջադրման համար հող նախապատրաստելն է»,- գրում է «Լրագիրը»: Վերջինիս հայտնի է դարձել, որ ԼՂՀ Ոստիկանության պետ Արմեն Իսագուլովի հրամանով Լեռնային Ղարաբաղի …

կարդալ ավելին

Բարգավաճենք միասին

21.10.2006

ԱԺ «Արդարություն» խմբակցության երբեմնի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ կարծիք է հայտնել, որ ի տարբերություն 2003-ի, 2007 եւ 2008 թվականների համապետական ընտրություններից առաջինը խորհրդարանի ընտրությունն է, եւ սրանով է քաղաքական վիճակը տարբերվում 2003 թվականի իրավիճակից: Վ. Դալլաքյանը երեկ նաեւ կարծիք է հայտնել, որ եթե 2003-ին որոշակի համաձայնությունների արդյունքում կեղծվեցին եւ՛ խորհրդարանական, եւ՛ նախագահական ընտրությունները, «այսօր քանի …

կարդալ ավելին

Բաբիչը ստուգելու է ռազմաբազան

21.10.2006

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, Ռուսաստանի Պետդումայի աշխատանքային խումբը` Դումայի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միխայիլ Բաբիչի գլխավորությամբ, ով արդեն Հայաստանում է, այցելելու է Հայաստանում ռուսական ռազմաբազա: Նրա հետ, ինչպես հայտնի է, Հայաստան են ժամանել Ռուսաստանի մի խումբ պատգամավորներ: Նրանք ռազմաբազայում ստուգելու են ծառայողական-մարտական գործունեության իրավիճակը, զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածության իրավունքը, նյութատեխնիկական …

կարդալ ավելին

Ռուսաստանի վերջնագիրն անիմաստ է

21.10.2006

Տեղ հասանք։ Ռուսաստանը Կոնստանտին Զատուլինի շուրթերով Հայաստանից պահանջում է վերջապես կողմնորոշվել` ռուս-վրացական հակամարտությունում Ռուսաստանի՞ կողմն է, թե՞ Վրաստանի։ Իհարկե, «մուննաթը» քաղաքական կատեգորիա չէ, բայց Կոնստանտին Զատուլինի վերջնագիրը որեւէ այլ կերպ անվանել հնարավոր չէ։ Բանից պարզվում է` Ռուսաստանը խիստ դժգոհ է, որ Հայաստանի ռուս-վրացական առճակատման հարցում իրեն չի օգնում եւ աշխատում է չեզոք դիրք գրավել։ Ավելին` …

կարդալ ավելին

Ակնարկ ՀՅԴ-ին

18.10.2006

Անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ-ում քաղաքական սպանությունները սկիզբ են առել նախկին իշխանությունների օրոք, «Այլընտրանք» նախաձեռնության խմբի անդամ Երջանիկ Աբգարյանն «Ա1+»-ին ասել է. «Քաղաքական սպանություններ իշխանության կողմից նրանք չեն կարող մեզ գոնե մի հատ ցույց տալ: 2-րդ` եթե քաղաքական սպանություններ լինում էին, ապա կատարվում էր ընդդիմության կողմից. եթե ուշադրություն դարձրած լինեք, մինչեւ 1995թ. կատարվող սպանություններն անմիջապես դադարեցին, …

կարդալ ավելին

Քաղաքական ախորժակ

18.10.2006

Երեկ ՌԴ կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը հայտարարել է, որ «ԱրմենՏելը» քաղաքական տեսակետից բավականին հետաքրքիր «ակտիվ է»: «Մենք պետք է այնտեղ աշխատենք, կա հեռահաղորդակցության շուկան զարգացնելու մեծ ներուժ»,- ասել է նա՝ նշելով, որ բջջային կապի ծառայություն մատուցող ռուսական ընկերությունները դուրս են եկել Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի շուկաներ, իսկ արեւմտյան շուկաներ մտնելու մրցույթներում իրենց ընկերությունները պարտվում են …

կարդալ ավելին

Միեւնույն է` վերահսկելու է

18.10.2006

Երեկ Ռոբերտ Քոչարյանը կրկին գնացել էր քաղաքապետարան: Այս անգամ նա Երվանդ Զախարյանին չի հորդորել շուտ-շուտ բարձրանալ տանիք ու նայել քաղաքի տանիքներին: Պարզապես ասել է, որ «Մեկ պատուհանի» ներդրումը լուրջ քայլ է տեղեկատվական հասարակություն ձեւավորելու գործում: Ի դեպ, Ռ. Քոչարյանը Ե. Զախարյանին զգուշացրել է, որ իր վերահսկողական ծառայությունն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ հետեւելու է այդ համակարգի գործունեությանն …

կարդալ ավելին

Իսկ ի՞նչ է մականունը

18.10.2006

Նա չի ցանկանում կանխատեսել, թե քանի ձայն կստանա իր գլխավորած կուսակցությունը, սակայն վստահ է, որ գալիք ԱԺ-ում ՕԵԿ-ը ծանրակշիռ տեղ կունենա: ՕԵԿ ղեկավարի խոսքերով՝ ՕԵԿ-ի նկատմամբ արդեն լուրջ ճնշումներ կան. հանդիպումների համար դահլիճ չեն տրամադրում եւ հեռուստաեթերի հետ կապված խնդիրներ կան՝ մոռանալով, որ երբ ինքն իշխանության էր ու իրեն բոլ-բոլ դահլիճներ ու հեռուստաեթերներ էին տրամադրում, …

կարդալ ավելին