Անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ-ում քաղաքական սպանությունները սկիզբ են առել նախկին իշխանությունների օրոք, «Այլընտրանք» նախաձեռնության խմբի անդամ Երջանիկ Աբգարյանն «Ա1+»-ին ասել է. «Քաղաքական սպանություններ իշխանության կողմից նրանք չեն կարող մեզ գոնե մի հատ ցույց տալ: 2-րդ` եթե քաղաքական սպանություններ լինում էին, ապա կատարվում էր ընդդիմության կողմից. եթե ուշադրություն դարձրած լինեք, մինչեւ 1995թ. կատարվող սպանություններն անմիջապես դադարեցին, երբ ՀՅԴ-ի գործունեությունը կասեցվեց: Իսկ 1998թ. հետո, երբ կասեցումը վերացավ, տեղնուտեղը վերսկսվեցին սպանությունները եւ մինչ օրս շարունակվում են»: