Երեկ ՌԴ կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը հայտարարել է, որ «ԱրմենՏելը» քաղաքական տեսակետից բավականին հետաքրքիր «ակտիվ է»: «Մենք պետք է այնտեղ աշխատենք, կա հեռահաղորդակցության շուկան զարգացնելու մեծ ներուժ»,- ասել է նա՝ նշելով, որ բջջային կապի ծառայություն մատուցող ռուսական ընկերությունները դուրս են եկել Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի շուկաներ, իսկ արեւմտյան շուկաներ մտնելու մրցույթներում իրենց ընկերությունները պարտվում են մեծ մրցակցության պատճառով: Հիշեցնենք, որ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 %-ը ձեռք բերելու համար հայտարարված մրցույթին մասնակցում են նաեւ ռուսական «Վիմպելկոմն» եւ MTC-ը: