«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, Ռուսաստանի Պետդումայի աշխատանքային խումբը` Դումայի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միխայիլ Բաբիչի գլխավորությամբ, ով արդեն Հայաստանում է, այցելելու է Հայաստանում ռուսական ռազմաբազա: Նրա հետ, ինչպես հայտնի է, Հայաստան են ժամանել Ռուսաստանի մի խումբ պատգամավորներ: Նրանք ռազմաբազայում ստուգելու են ծառայողական-մարտական գործունեության իրավիճակը, զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածության իրավունքը, նյութատեխնիկական ապահովվածությունն ու մի շարք այլ հարցեր: