ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ ճեպազրույցների ժամանակ վստահեցրել է, թե իր կուսակցությունը մասնակից չէ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը: «Ոչ ոք չպետք է մեղադրի դաշնակցությանն ահաբեկչությանը մասնակցության մեջ, քանի որ ահաբեկչությունից հետո ՀՅԴ-ն է եղել այն հիմնական քաղաքական ուժը, որն ապահովել է Հայաստանի քաղաքական եւ հասարակական կայունությունը»,- ասել է Գ. Մանուկյանը: …
կարդալ ավելինԱդրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ հայկական զինված ուժերը սկսել են լրացուցիչ զրահատեխնիկա եւ զորքեր բերել Ադրբեջանի «գրավյալ» տարածքներ: Ըստ APA-ի, զրահատեխնիկայի եւ զորքերի կուտակում է նկատվում ճակատային գծի Աղդամի շրջանի հատվածում: Դիտվում է նաեւ բեռնատարների անընդհատ տեղաշարժ դեպի ճակատային գիծ: Ըստ ադրբեջանական գործակալության, հայկական զինված ուժերն ուժեղացնում են Ադրբեջանի «գրավյալ» տարածքներում իրենց դիրքերը 2005թ. դեկտեմբերից սկսած:
կարդալ ավելինԵրեկ Ախալքալաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց` ի պաշտպանություն հոկտեմբերի 11-ին Երեւանում Հայաստանի սահմանն ապօրինի հատելու համար կալանավորված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են անհապաղ ազատ արձակել Վ. Չախալյանին, հակառակ դեպքում սպառնացել են դիմել «այլ միջոցների»:
կարդալ ավելինԵրեկ եւս քաղաքական գործիչները, կառավարության անդամներն ու պատգամավորներն օրվա տարբեր ժամերին եւ փոքրիկ խմբերով այցելում էին 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում սպանված իրենց գործընկերների շիրիմներին: Իրար երես չտեսնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծված են. ԱԺ բակում կա համապատասխան հուշարձան, ուր յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր ծաղկեփունջը տեղադրել, ապա փոքր-ինչ հեռանալով՝ գլուխը խոնարհել: Զոհվածների հարազատներին Պանթեոնում …
կարդալ ավելին– Պարոն դեսպան, դուք առաջին անգա՞մ եք այցելում Հայաստան: – Այո: – Մինչ այցը ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին: – Քսան տարեկանում ռուսերեն սովորելու նպատակով մեկնել էի Ռուսաստան, սակայն պարզվեց, որ լեզվի այդ կուրսերը պետք է անցկացվեին Պիցունդայում, Աբխազիայի, Վրաստանի տարածքում: Այնտեղ ես առաջին անգամ հանդիպեցի մի խումբ հայերի, որոնք ինձ պատմեցին Հայաստանի մասին: Այդ ժամանակ …
կարդալ ավելին«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ռազմաքաղաքական եւ անվտանգության հարցերով ուսումասիրություններ կատարող «Ջեյնս» հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, համոզմունք է հայտնել, որ «հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ փոխզիջումների միջոցով»: Սակայն, Ս. Սարգսյանի կարծիքով, Ադրբեջանի քաղաքականությունը չի նպաստում նման լուծմանը: «Այսօր պաշտոնյաները (Ադրբեջանի.-խմբ) խոսում են պատերազմի վերսկսման մասին: Վերջին …
կարդալ ավելինՀայաստանում քաղաքացիների մեծ մասը լավատեսորեն է նայում ապագային: Այդ մասին են վկայում Gallup բալթյան ինստիտուտի կողմից այս տարվա օգոստոսին Հայաստանում անցկացված եւ այսօր հրապարակված հարցման տվյալները: Հարցմանը մասնակցել է Հայաստանի 18 տարեկանից բարձր 1200 բնակիչ: Հարցվածների 57%-ը լավատեսորեն է նայում ապագային։ 31%-ը չեզոք են տրամադրված ապագայի հանդեպ եւ ընդամենը 10%-ը՝ հոռետեսորեն: 5%-ն իրեն անվտանգ չի …
կարդալ ավելինՀրադադարի պայմանագիրը դուք եք ստորագրել, հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագիրն էլ դուք ստորագրեք: Պատասխանելով այս հարցին՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ ասել է. «Կարծում եմ, որ Հայաստանի նախագահը, միգուցե…»: «Իսկ այն ժամանակ ինքը կլինի՞ ՀՀ նախագահ» հարցին էլ Ս. Սարգսյանը պատասխանել է. «Չգիտեմ: Եթե օգնեք, որպեսզի 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեն լավ, թափանցիկ, ազատ, արդար, …
կարդալ ավելինՕրերս «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Սամվել Ֆարմանյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին առաջարկել էր բանավիճել քաղաքական մի շարք հարցերի շուրջ: Արձագանքելով ՕԵԿ երիտասարդական թեւի նախագահի այդ առաջարկին, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես արդեն բանավիճում եմ ՕԵԿ-ական երկու՝ տարիքով երիտասարդ քաղաքական գործիչների՝ Արթուր Բաղդասարյանի եւ Մհեր Շահգելդյանի հետ: Երրորդ երիտասարդը թող սպասի …
կարդալ ավելինԹեեւ ԱԺ-ն երեկ ավարտեց Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների քննարկումը, իսկ քվեարկությունն էլ նախատեսված է այսօր, սակայն տեղի ունեցածը դժվար է քննարկում անվանել: Այս մասին նշեց նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ում խոսքերով՝ ելույթ ունեցողներն իրենց հասանելիք ժամանակի չնչին մասն էին հատկացնում ԸՕ-ին եւ խոսում էին ուրիշ ամեն ինչի մասին: ԸՕ փոփոխությունների քննարկման ժամանակ իր ելույթի …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ բանակցություններում տարածքների հարցը կքննարկվի միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: «Տարածքների հարցը կքննարկենք միայն ու միայն այն դեպքում, եթե վերջնականապես հստակվի Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը»,- նշել է նախարարը, հավելելով, թե «միայն այդ դեպքում մենք մանրամասների մեջ կմտնենք տարածքների հարցում»: Ըստ նախարարի, խոսքը …
կարդալ ավելինԱնդրադառնալով օրերս «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում արտգործնախարար Վարդան Օսկանյանի արած այն հայտարարություններին, թե ինքը բարեբախտաբար կառավարության նիստերի 80%-ին չի մասնակցում, կոռուպցիոն անուններ գիտի` չի ասում եւ այլն՝ վարչապետը կարծիք է հայտնել, թե Վ. Օսկանյանն այդ «ձեւով չէր ուզում ասել, ինչպես մեկնաբանվում է»: «Եվ անկախ նրանից, թե ինքը մասնակցո՞ւմ է կառավարության նիստերին, թե՞ ոչ, ինքը …
կարդալ ավելինԱնդրադառնալով ռուս-վրացական` հետզհետե սրացող հարաբերություններին` քաղաքագետն ասաց, որ մեզ` հայերիս պետք է քիչ հետաքրքրեն դրանք, քանզի վրացիները միշտ կմնան մեր հարեւանները, իսկ ռուսները` մեր դաշնակիցները: «Մենք միշտ ապրելու ենք կողք կողքի: Կողմնորոշում հայտնելով` Հայաստանը խոցելի է դառնում թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Վրաստանի համար»,- ասաց Լ. Մելիք-Շահնազարյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը եւ Բելառուսն արդեն իրենց դիրքորոշումն …
կարդալ ավելինԵրեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրն Կարապետյանն անդրադարձավ երկու խնդրի, որոնցից մեկն առնչվում էր Ջավախքին։ Ա. Կարապետյանը, մասնավորապես, խոսեց «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամ Վահագն Չախալյանի մասին, որին ձերբակալել են Հայաստանի սահմանն անօրինական կերպով հատելու համար։ «Նոր Ժամանակների» նախագահը տեղեկացրեց, որ «երիտասարդը» վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրահանգով ճանաչվել է persona non grata (անցանկալի անձ), եւ նրա մուտքը …
կարդալ ավելին– Պապաս ինձի առչավկա ա բերել,- ասում էր մեր բակից մի տղա։ – Առչավկա չի, ավչարկա ա,- ասում էինք մենք, բայց տղան համառորեն շարունակում էր «առչավկա» ասել։ Սկզբում մտածում էինք, որ մեր ուղղման մեջ նախանձ է տեսնում, դրա համար չի ասում ճիշտ ձեւով, հետո հասկացանք, որ «առչավկայի» մեջ նրան դուր է գալիս «առչ» արմատը, որ …
կարդալ ավելին«Ազատություն «Կարս-Ախալքալաքը» խափանողներին», «Ջավախքի հարցի անտեսումը Հայոց հարցի դավաճանություն է», «Սա մեր հայրենիքն է: Այստեղ գալու համար մեզ թույլտվություն պետք չէ» եւ նմանօրինակ այլ պաստառներով երեկ արդեն 6-րդ օրը շարունակվում էր Միքայել Նալբանդյանի արձանի հարեւանությամբ նստացույցը, որի մասնակից մի խումբ երիտասարդները պահանջում են ազատ արձակել հոկտեմբերի 11-ին Հայաստանի սահմանն ապօրինի հատելու համար կալանավորված, «Միասնական Ջավախք» …
կարդալ ավելինԱզգային ժողովի վերջին թամաշան գերազանցեց բոլոր սպասելիքները։ Խոսքն, իհարկե, պատգամավորների օգտագործած բառապաշարի մասին չէ` դրանով վաղուց արդեն ոչ մեկին չես զարմացնի։ Խոսքն այն ապշեցուցիչ անկեղծության մասին է, որով հանրապետականներն ու ՕԵԿ-ականները մեղադրում էին միմյանց։ Ընդ որում, ինչպես եւ պետք էր սպասել, կողմերն ի վերջո ձեւակերպեցին առանցքային հարցը. ո՞վ է ավելի շատ գողացել ժողովրդից եւ պետությունից։ …
կարդալ ավելինGallup բալթյան ինստիտուտի կողմից այս տարվա օգոստոսին Հայաստանում անցկացված հարցման տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակիչների մեծ մասը դրական է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հարցմանը մասնակցել է Հայաստանի 18 տարեկանից բարձր 1200 բնակիչ, որից 95 տոկոսն այս կարծիքին է: Միայն 3%-ն է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վատ համարում: Հարցման մասնակիցների 80%-ը Իրանի հետ հարաբերությունները համարում է լավ, …
կարդալ ավելինԱԺ պատգամավոր Հմայակ Հովաննիսյանը գտնում է, որ Ռուսաստանը Վրաստանի «լրտեսական խաղերով սկսված հակառակությանն» արձագանքում է տեղին եւ տրամաբանորեն, քանի որ Վրաստանն ուղղակի վիրավորել է ՌԴ-ին եւ հարված է հասցրել նրա ռազմավարական հետաքրքրություններին: Հ. Հովհաննիսյանն այս մասին երեկ հայտարարել է «Հայելի» ակումբում։ Իսկ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանի համակրանքը Վրաստանի կողմն է: «Որեւէ ինքնուրույն, ինքնիշխան …
կարդալ ավելինՀոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Գունար Ադենին: Վարչապետը նշել է «Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության» (SIDA) ֆինանսավորմամբ 1995 թվից Հայաստանում իրականացվող տեխնիկական ծրագրերի հաջող ընթացքի մասին: Ընդգծելով այդ ծրագրերի օգտակարությունը՝ Ա. Մարգարյանն առաջարկել է քննարկել դրանցում ընդգրկված բնագավառների ընդլայնման հարցը՝ ներառելով տեղական ինքնակառավարման եւ ժողովրդավարության …
կարդալ ավելին