Օրերս «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Սամվել Ֆարմանյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին առաջարկել էր բանավիճել քաղաքական մի շարք հարցերի շուրջ: Արձագանքելով ՕԵԿ երիտասարդական թեւի նախագահի այդ առաջարկին, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես արդեն բանավիճում եմ ՕԵԿ-ական երկու՝ տարիքով երիտասարդ քաղաքական գործիչների՝ Արթուր Բաղդասարյանի եւ Մհեր Շահգելդյանի հետ: Երրորդ երիտասարդը թող սպասի իր հերթին»: