Դեպի պայծառ ապագա

29/10/2006

Հայաստանում քաղաքացիների մեծ մասը լավատեսորեն է նայում ապագային: Այդ մասին են վկայում Gallup բալթյան ինստիտուտի կողմից այս տարվա օգոստոսին Հայաստանում անցկացված եւ այսօր հրապարակված հարցման տվյալները: Հարցմանը մասնակցել է Հայաստանի 18 տարեկանից բարձր 1200 բնակիչ: Հարցվածների 57%-ը լավատեսորեն է նայում ապագային։ 31%-ը չեզոք են տրամադրված ապագայի հանդեպ եւ ընդամենը 10%-ը՝ հոռետեսորեն:

5%-ն իրեն անվտանգ չի զգում եւ վախով է նայում ապագային, 4%-ն՝ անտարբեր է, 27%-ն առանձնակի հույսեր չի կապում ապագայի հետ, 45%-ը հույս է հայտնել, որ ապագայում իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հարցման մասնակից հայերի մեծ մասը չի գտնում, թե իրավիճակը վերջին տարում փոխվել է դեպի լավը, 23%-ի կարծիքով` իրավիճակն ընդհանրապես վատթարացել է, իսկ 18%-ը հակված է դրական առաջընթացներ տեսնել: