Երեկ երեկոյան, ժամը 21:30-ի սահմաններում քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի փողոցի վրա, տեղի է ունեցել հերթական կրակոցը, որն այս անգամ, բարեբախտաբար, մահացու չի եղել: Անհայտ անձը կրակել է ՀՀ ոստիկանության պահպանության վարչության պետ, գեներալ, Երեւանի նախկին ոստիկանապետ Արամ Զաքարյանի ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Ա. Զաքարյանի ավտոտնակում: Անհայտ անձը երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ, սակայն Ա. Զաքարյանը կարողացել է խույս տալ. փամփուշտներն անցել են նրա կրծքավանդակի ձախ հատվածով, ինչի հետեւանքով Ա. Զաքարյանը թեթեւ մարմնական վնասվածք է ստացել: Մեր տեղեկություններով` Ա. Զաքարյանը չի հասցրել նկատել հանցագործի դեմքը, որը կրակահերթից հետո փախել է: