Մեր երկրի արտգործնախարարն աշխարհին հայտնի է նաեւ որպես ԱՄՆ քաղաքացի: ՀՀ քաղաքացիություն ստանալուց առաջ Վարդան Օսկանյանը քաղաքացիությունից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱՄՆ իշխանություններին: Այս գերտերությունը, որպես կանոն, նման դիմումները բավարարում է մեծ ուշացումով: ԱՄՆ իշխանությունները հետ վերցրե՞լ են արդյոք Վարդան Օսկանյանի անձնագիրը, թե՞ ոչ՝ հայտնի չէ: Այդ մասին հրապարակային հայտարարություն չի արվել: Սակայն հայտնի է, որ միայն ընտանիքի հայրն էր քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացրել, իսկ Օսկանյանների ընտանիքի մյուս անդամները ԱՄՆ քաղաքացիներ են ու ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելու մտադրություն չունեն: Գուցե ընտանեկան այս կացության վիճակն է հուշել մեր արտգործնախարարին Հայաստանը 100 տարվա շրջափակման պայմաններում զարգացնելու տեսլականը: Ուշագրավն այն է, որ պարոն Օսկանյանը չի ժխտում 2008թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու լուրը: Իսկ սա մտահոգիչ է: Վարդան Օսկանյանի համար, բոլոր դեպքերում, Հայաստանը պակաս կարեւոր է, քան ԱՄՆ-ը, որի քաղաքացիներն են իր կինն ու երեխաները: Իսկ հայ մարդն ամեն ինչ անում է իր երեխաների համար, եւ բացառություն չէ նաեւ Վ. Օսկանյանը: Այս պարագայում Վ. Օսկանյանն ինչ անում է իր ընտանիքի համար, ստացվում է ԱՄՆ քաղաքացի իր ընտանիքի ու, ի վերջո, ԱՄՆ-ի համար: Չմոռանանք նաեւ այն, որ Վարդան Օսկանյանն էս գլխից արդեն ունի իր վերջնական հանգրվանը, իսկ այդ դեպքում՝ Հայաստանն արդեն այնքան էլ կարեւոր չէ: