Մոսկովյան հանդիպումներ

03/11/2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Բացի այդ, երեկ Ռ. Քոչարյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոյի հետ: Հանդիպումների մանրամասները չեն հաղորդվում: Երեկ օրվա երկրորդ կեսին Ռ. Քոչարյանը Մոսկվայից վերադարձել է Երեւան: