քաղաքականություն

Նոր շարժում

21.11.2006

Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու «Ազատամարտիկների եղբայրություն» խորհրդի անդամ Արկադի Կարապետյանը «Քաղաքացիական անհնազանդության» նոր շարժում են սկսելու: Նրանց այս նախաձեռնությանը միացել են նաեւ մի շարք կազմակերպություններ ու կուսակցություններ: Շարժումն ուղղված է լինելու «հանցագործ իշխանությունների» դեմ, որոնք, ըստ նախաձեռնողների, «թաղված են կրիմինալի մեջ»: «Մենք պայքարում ենք այն ամենաթողության դեմ, որ գոյություն ունի այսօր ՀՀ …

կարդալ ավելին

Ընդունեցին

18.11.2006

Երեկ 67 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը: Ընդդիմությունը, որը գրեթե ողջ կազմով դահլիճում էր, ընդհանրապես չքվեարկեց: Իսկ դաշնակցության երեք պատգամավորներ ձեռնպահ էին քվեարկել` չնայած ՀՅԴ որոշմանը, թե իրենք դեմ են նախագծի ընդունմանը: ԱԺ Դեմիրճյան փողոցի դարպասների մոտ հավաքված` հանուն պետական կարիքների անտուն մնացած քաղաքացիներին երեկ ոստիկանները չէին …

կարդալ ավելին

Գեթ մի բարի ժպիտ

18.11.2006

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ կառավարությունից պահանջում էր 100 մլն դրամ հատկացնել Գյումրիի անապահով ընտանիքների տների տանիքների վերանորոգման համար, եւ նկատելով տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մեղմ ժպիտը, Հ. Մարգարյանն ասաց. «Պարոն Աբրահամյանի բարի ժպիտն ինձ հուշում է, որ տրամադրելու են»: «Այսքան տարվա պատգամավոր եք, դեռ բարի ժպիտներո՞վ եք գայթակղվում»,- Հ. Մարգարյանին շտապեց հիասթափեցնել նիստը …

կարդալ ավելին

Աշխատանքի չեն ընդունելու

18.11.2006

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ 2007թ. վերջին արտասահմանցիներին այլեւս աշխատանքի չեն ընդունելու ռուսաստանյան մանրածախ կրպակներում եւ շուկաներում, ինչի մասին երեկ Վլադիմիր Պուտինին զեկուցել է վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: Պուտինը հավանություն է տվել վարչապետի այդ որոշմանը: Հաջորդ տարվա հունվարի 1-ից արտասահմանցիներին արգելվելու է աշխատել ոգելից խմիչքներ եւ դեղամիջոցներ վաճառող կրպակներում, իսկ 2007թ. վերջից օտարերկրացիներն ընդհանրապես աշխատանքի չեն ընդունվելու …

կարդալ ավելին

Ո՞ւմ դեմ է բաց թողնված ջինը

18.11.2006

Օրերս դարձյալ Մոսկվայում Պուշկինսկի շրջանում երկաթուղային գծի մոտ դանակի հարվածով սպանել են 15-ամյա Նարեկ Քոչարյանին։ «Ռուսաստանի հայերի միության» տվյալներով՝ 15-ամյա տղան այդ օրն իր ռուս ընկերների հետ զբոսնելիս է եղել. «Երեկոյան 18:00-19:00-ի սահմաններում Նարեկի վրա հարձակվել են մի խումբ երիտասարդ տղաներ։ Նարեկի ընկերները փախել են։ Հանցագործները դաժան ծեծի են ենթարկել Նարեկին եւ դանակահարել մի քանի …

կարդալ ավելին

Խոսքի տեր են

18.11.2006

Երեկ Անդրանիկ Մարգարյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն չի խախտելու կոալիցիայում տված իր ջենտլմենական խոստումը եւ կողմ է քվեարկելու 41/90 ընտրական համամասնությանը: «Քաղաքական համաձայնությունը չի փոխվի: Դրանք խոսքուզրույց են»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե ինքը ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար 56/75 համամասնությամբ նախագիծ է պատրաստել, ապա Ա. Մարգարյանն ասաց. …

կարդալ ավելին

Կառավարությունն անազնիվ է

18.11.2006

Կառավարության որդեգրած` կոռուպցիայի դեմ պայքարի կանխման մեթոդաբանությունը, որն ամրագրված է 2007թ. պետբյուջեի նախագծում, դուր չի գալիս պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանին: Այդ մեթոդաբանությունը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, չի էլ համապատասխանում այն առաջարկություններին, որոնք արվում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Պետբյուջեի նախագծում, որը երեկ քննարկվում էր ԱԺ-ում, կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովին` 40 տոկոսով ավելացնել պետական պաշտոնյաների աշխատավարձերը` պատճառաբանությամբ, …

կարդալ ավելին

Համանախագահները նորից գալիս են

18.11.2006

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բրյուսելյան հանդիպումից «չափավոր ակնկալիքներ կային»: «Չէի ասի, թե նույնիսկ այդ չափավորն ամբողջությամբ իրականացավ, բայց, համենայն դեպս, կարող եմ ասել, որ մի փոքր տեղաշարժ արձանագրվեց»,- նախօրեին տեղի ունեցած այդ հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարարը: «Չեմ կարող ասել, որ ամբողջական ինչ-որ համաձայնություն, …

կարդալ ավելին

Թարգմանությունը սխա՞լ էր

18.11.2006

Վերջին շրջանում հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում միջազգային հարաբերությունների, տնտեսության, անվտանգության եւ քաղաքական զարգացումների, նախկին ԽՍՀՄ, Միջին Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի գծով վաշինգտոնյան վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նշել էր, թե «Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ համաձայնություն կա Սերժ Սարգսյանին տեսնել Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ»: Ռ. Կիրակոսյանի այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր դարձել: Նախօրեին մեզ հետ զրույցում Ռ. …

կարդալ ավելին

Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կկայանա

18.11.2006

ՀՀ եւ ԱՀ նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Մինսկում` ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին Բրյուսելում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳՆ երեկ տարածած հաղորդագրության մեջ Քոչարյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ որեւէ հաղորդագրություն չկար:

կարդալ ավելին

Պետք է գործոն դառնալ

18.11.2006

– Պրն Բագրատյան, տարիներ առաջ իշխանափոխության առիթ դարձած Լեռնային Ղարաբաղի խնդիրն այսօր կարծեք թե մի տեսակ հետին պլան է մղվել: Եվ ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժերը ԼՂ հարցի մասին գրեթե չեն հիշում: Ինչո՞վ եք սա բացատրում: – Ամռանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան համառոտ շարադրեց ԼՂ խնդրի, այսպես կոչված, «շրջանակային» լուծման կոնցեպցիան: Եթե հիշում …

կարդալ ավելին

Ո՞րն է հայերի ամենասիրած բրենդը

18.11.2006

Երկաթե վարագույրի դարաշրջանում, երբ հայերը «ֆիրմա» ապրանքը գնում էին միայն «ախպարի տնից, չեքովիից» կամ Մոսկվայի «Լեյպցիգ» ու «Բելգրադ» խանութներից, հայերի սիրած «սպառտիվկեն Ադիդասն էր», նախընտրելի մագնիտոֆոնը` «տրի սեմյոռկի ՇԱՌՓ»-ը եւ բաղձալի սառնարանը` «Ռոզենլիվը»: Բայց քանի որ վերոնշյալ ապրանքները շատ քչերին էին հասանելի, ապա միջին խորհրդային քաղաքացու (այդ թվում եւ` հայերի) սիրած եւ միաժամանակ հասանելի ապրանքներն …

կարդալ ավելին

Մի քանի հոգու հա՞րց է լուծվելու

18.11.2006

«Ազատամարտի եղբայրություն» հրամանատարական խորհուրդը երեկ հայտարարություն է տարածել, որով հասարակության բոլոր խավերին կոչ է անում հանուն պետության ապագայի միանալ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմանը, որպեսզի Ղարաբաղի պատերազմի հաղթանակն ու ձեռք բերած պետականությունը չկորցնենք: Հայտարարությունը «Հայելի» ակումբում ընթերցել է ԼՂ «Երկրապահ» միավորման ղեկավար Արկադի Կարապետյանը: Քաղաքացիական անհնազանդության նպատակը Հայաստանում իշխանափոխության հասնելն է: «Ազատամարտի եղբայրություն» հրամանատարների խորհրդում հավաքված Արցախի …

կարդալ ավելին

«Ջավախքն Արցախ չէ»

18.11.2006

Միջազգային հարաբերությունների, տնտեսության, անվտանգության եւ քաղաքական զարգացումների, նախկին ԽՍՀՄ, Միջին Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի գծով վաշինգտոնյան վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նախօրեին Ջավախքի հարցով զեկուցում է կարդացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ըստ Ռ. Կիրակոսյանի, ազգային հարցի տեսակետից կարեւոր է, որ Ջավախքում ավելի շատ հայ կա, քան Լեռնային Ղարաբաղում: «Հայաստանի եւ հայերի առջեւ ծառացել է մի շատ կարեւոր հարց` …

կարդալ ավելին

Էկզոտիկ մրցակցության հետեւանքները

18.11.2006

Բանից պարզվում է` հայ-թուրքական այսօրվա սահմանը լեգիտիմ չէ եւ որեւէ իրավական հիմք չունի, որովհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Վուդրո Վիլսոնի սահմանագծած սահմաններից բացի իրավական ուժ ունեցող որեւէ այլ փաստաթուղթ գոյություն չունի։ Ահա այսպիսի էկզոտիկ հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարարի խորհրդական Արա Պապյանը։ Նրա կարծիքով, Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան եւ վերահաստատի այդ տարածքների …

կարդալ ավելին

Բուշի վարչակազմը դեմ է

18.11.2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան համոզված է, որ Ջորջ Բուշի վարչակազմը վճռականորեն դեմ է ցանկացած այնպիսի օրենքի ընդունմանը, ինչը Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակ է հետապնդում: Թուրքական «Զաման» թերթը գրում է, որ Բրայզան հանդես է եկել Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ասամբլեայի ամենամյա համագումարում եւ մեկնաբանել է Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման հնարավորությունը: Մ. …

կարդալ ավելին

Հայաստանը չի կարող լինել լոկ սպառող

18.11.2006

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Իրաք: Օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ նախարարը հայտնել է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայ զինծառայողների առօրյային, ծառայության պայմաններին, ինչպես նաեւ` հանդիպել Իրաքի պաշտպանության նախարարի ու բազմազգ ուժերի ղեկավարության հետ: Հարցին, թե ի՞նչ վիճակում է հայկական զորախմբի ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը, որը նոյեմբերի 11-ին վիրավորվել էր Իրաքում տեղի …

կարդալ ավելին

Հույսը վերջինն է մեռնում

18.11.2006

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հավաստմամբ, ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունը ոչ մի կերպ չի ազդի հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վրա: ԱՌԿԱ-ի փոխանցմամբ, Տիգրան Թորոսյանը միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի ընտրության արդյունքը կօգնի Հայոց ցեղասպանության ճանաչման գործին:

կարդալ ավելին

Խմբերը ժամանակավոր են

18.11.2006

ՍԴ հայտնի որոշումից հետո, երբ փաստվեց, որ հակասահմանադրական է դատավորներին ընտրական հանձնաժողովներում նշանակելը, ընդդիմությունն առաջարկում է հանձնաժողովները ձեւավորել ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների երկուական ներկայացուցչով: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկություններին: Պատասխանելով այս հարցին՝ երեկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել է, թե կառավարությունն այդպիսի առաջարկություն չի ստացել: «Այն խումբը, որ մշակում է Ընտրական օրենսգիրքը, դեռ …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը կճանաչի՞ Ցեղասպանությունը

18.11.2006

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը դեմոկրատներին զիջած Բուշի վարչակազմը հավաստիացնում է, թե այսուհետեւ էլ ավելի վճռականորեն է պայքարելու Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագծի հարցում: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի քննարկման հեռանկարին: Ըստ թուրքական թերթի, Ներկայացուցիչների պալատի գործող նախագահ հանրապետական Դենիս …

կարդալ ավելին