Խմբերը ժամանակավոր են

18/11/2006

ՍԴ հայտնի որոշումից հետո, երբ փաստվեց, որ հակասահմանադրական է դատավորներին ընտրական հանձնաժողովներում նշանակելը, ընդդիմությունն առաջարկում է հանձնաժողովները ձեւավորել ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների երկուական ներկայացուցչով: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկություններին: Պատասխանելով այս հարցին՝ երեկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել է, թե կառավարությունն այդպիսի առաջարկություն չի ստացել: «Այն խումբը, որ մշակում է Ընտրական օրենսգիրքը, դեռ իր վերջնական տարբերակը չի ներկայացրել, երբ որ կներկայացնեն` կնայենք»,- ավելացրել է վարչապետը: Իսկ ո՞րն է ՀՀԿ-ի դիրքորոշումը: Հնարավո՞ր է, որ այդ մեկ տեղը տրվի, ասենք, ԱԺ «Գործարար» խմբին: «Խմբերը ժամանակավոր են»,- փաստել է Ա. Մարգարյանը: