ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ կառավարությունից պահանջում էր 100 մլն դրամ հատկացնել Գյումրիի անապահով ընտանիքների տների տանիքների վերանորոգման համար, եւ նկատելով տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մեղմ ժպիտը, Հ. Մարգարյանն ասաց. «Պարոն Աբրահամյանի բարի ժպիտն ինձ հուշում է, որ տրամադրելու են»: «Այսքան տարվա պատգամավոր եք, դեռ բարի ժպիտներո՞վ եք գայթակղվում»,- Հ. Մարգարյանին շտապեց հիասթափեցնել նիստը վարող Վահան Հովհաննիսյանը: