քաղաքականություն

Ամերիկայի ծաղկող դեմոկրատիան ու կոռուպցիան

24.11.2006

«Ամերիկյան փորձառության մեջ եզակին այն է, որ բոլոր ամերիկացիները կամ նրանց պապերն էմիգրանտներ են: Նրանք ազգային-աշխարհագրական պատկանելություն չունեն, ուստի նրանց համար դժվար է հասկանալ այն, ինչ տեղի ունեցավ Հարավսլավիայում: Ձեր եւ ադրբեջանցիների միջեւ առկա հակասությունները մեր փորձառություններից այնքան հեռու են, որ չենք կարողանում հասկանալ: Երբ մենք տեսնում ենք, որ ժողովուրդները պայքարում են մշակույթի, էթնիկ հարցերի, …

կարդալ ավելին

Ինտելեկտի լեգենդը

24.11.2006

Անցած շաբաթ քաղաքագետ Աղասի Ենոքյանն «Առավոտի» ընթերցողների հետ կիսել էր իր մտահոգությունն առ այն, թե Ռոբերտ Քոչարյանը՝ սահմանադրությունը խախտելով, կարող է երրորդ անգամ առաջադրվել, եւ, ներսում լուրջ հակազդեցության բացակայության դեպքում, դուրսը կընդունի նրա առաջադրումն էլ, ապագա հաղթանակն էլ եւ մեծ հաշվով թքած կունենա ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների վրա։ Ես բացառում եմ այդ տարբերակը, բայց …

կարդալ ավելին

Ո՞ւր են թռնում հայերը

24.11.2006

Մի քանի տարի առաջ, երբ «Արմավիա» ընկերության սեփականատեր դարձավ ռուսական «Սիբիր» ավիաընկերությունը, ես հարց ուղղեցի այդ ընկերության մի բարձրաստիճան պաշտոնյայի, թե արդյոք «Սիբիրը» պատրաստվո՞ւմ է, բացի հայկական ավիաընկերությունից, ձեռք բերել ԱՊՀ այլ երկրների ավիաընկերություններ եւս: Հարցիս հետեւեց բացասական եւ ապշեցուցիչ պատասխան. «Իհարկե ոչ: Մեզ պետք են միայն այն ավիաընկերությունները, որոնք շատ ուղեւորներ են փոխադրում: Իսկ …

կարդալ ավելին

Մուլտիկի մակարդակով

24.11.2006

Կենտրոնական բանկը վերջապես գտավ Հայաստանի ֆինանսական շուկան կարգավորելու եւ դաշտը ցնցումներից զերծ պահելու ձեւը։ Բանից պարզվում է` դրա համար ընդամենը պետք էր մուլտիկ նկարել, անունն էլ դնել «Գնաճի հրեշը»։ Շատ լավ մուլտիկ է. երկու երեխաներ ուզում են կարկանդակ գնել, բայց պարզվում է` կարկանդակը թանկացել է։ Վաճառողն էլ շատ սիրալիր բացատրում է, որ կյանքը լավացել է, …

կարդալ ավելին

Ճնշենք միասին

24.11.2006

«Եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ներքուստ իմանալով իր մեղքը, այդ մեղավոր կոմպլեքսով էլ կշարունակի ապրել մինչեւ որ մի օր փուլ գա»,- երեկ նման հայտարարություն է արել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա առանձնապես հույս չունի, թե առաջիկա 5 կամ 10 տարում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն վստահ է, որ գալու …

կարդալ ավելին

Թորոսյանն` ընդդեմ Թորոսյանի

24.11.2006

«Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` «ԱԺ նախագահի ենթադրյալ պաշտոնեական լիազորությունների անցման մասին» դիմումով: «Երեկվա իր ասուլիսում ԱԺ նախագահը, անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 45 հոդվածի 1/զ կետով սահմանված իր պարտականությունները չկատարելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած 14.11.06թ. «ԱԺ նախագահի ենթադրյալ պաշտոնեական անփութության մասին» մեր հաղորդմանը, յուրովի …

կարդալ ավելին

Կկառուցվի «ալժիրցիների ցեղասպանության» հուշարձան

24.11.2006

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից՝ հոկտեմբերին ընդունված օրինագիծը, որով Հայոց ցեղասպանությունը հերքելու համար սահմանվում է տուգանք ու մինչեւ մեկ տարվա ազատազրկում, հարուցել է Թուրքիայի վրդովմունքը: Բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի խորհրդարանը սկսել է քննարկել Ալժիրում Ֆրանսիայի իրականացրած «ցեղասպանությունը» ճանաչելու հնարավորությունը: Իսկ «Չիհան» գործակալության փոխանցմամբ՝ օրերս էլ Թուրքիայի հյուսիս-արեւմտյան Բանդիրմա քաղաքի քաղաքապետարանը միաձայն հավանություն է …

կարդալ ավելին

Վրաստանը պետք է լուրջ քայլեր անի

24.11.2006

Միջազգային ճգնաժամային խմբի վերջին` «Վրաստանի հայ եւ ազերի փոքրամասնությունները» զեկույցն ուսումնասիրել է այս երկու համայնքների դժգոհությունը: Ըստ այդ զեկույցի, Վրաստանը մեծ առաջընթաց չի արձանագրել` իր բնակչության 12%-ը կազմող այս փոքրամասնություններին ինտեգրելու ուղղությամբ: Հայերը եւ ադրբեջանցիները լավ ներկայացված չեն հանրային կյանքի որեւէ բնագավառում, հատկապես` կառավարությունում, իսկ նրանց եւ Թբիլիսիի միջեւ երկխոսության պակասն էլ ավելի է սաստկացնում …

կարդալ ավելին

Փայլուն մտքեր

22.11.2006

Արա Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե դեռեւս չի կողմնորոշվել` ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ քաղաքական ո՞ր ուժին է պաշտպանելու: Հիշեցնենք, որ նախկինում նա աջակցում էր ՀՌԱԿ-ին, Արթուր Բաղդասարյանին, ՀՅԴ-ին, ՀՀ գործող իշխանություններին, Վազգեն Մանուկյանին… Իսկ Արա Աբրահամյանի դեպքում «աջակցել» բառը նշանակում է` գումար տալ: «Մենք իրավունք էլ չունենք չմասնակցենք, մեր խոսքը չասենք, որովհետեւ այսօր Ռուսաստանում ապրում …

կարդալ ավելին

Կապ չունեն

22.11.2006

Ռամկավար Ազատական կուսակցության կեդրոնական վարչությունը երեկ հայտարարել է, թե որեւէ կապ չունի Երեւանում լույս տեսնող «Ազգ» օրաթերթի գործունեության հետ:

կարդալ ավելին

Կայուն զարգացողները

22.11.2006

Երեկ ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովը սենսացիոն նիստ էր անցկացնում: Պարզվում է, մեր խորհրդարանում գոյություն ունի «Կայուն զարգացման պատգամավորական խումբ», որը ժամանակ առ ժամանակ «կայուն զարգացում» ապահովելու նպատակով հավաքվում ու քննարկումներ է անցկացնում: Իսկ սա, հավատացեք, ազնիվ նպատակ է, երբ նայում ես, թե ովքեր են այս խմբում. Գագիկ Մխեյան, Մնացական Պետրոսյան, Գագիկ Ավետյան, Սամվել Շահգալդյան, …

կարդալ ավելին

Պատմական սխալ

22.11.2006

Հայ-ադրբեջանական առճակատումն արդեն աստիճանաբար կարող է վերածվել հայ-թուրքական առճակատման: «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով՝ մենք պատմական մեծ սխալ ենք թույլ տալիս` խառնելով ցեղասպանության հարցը Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու խնդրին: «Ցեղասպանությունն այլ խնդիր է: Մենք պայքարելու ենք այն ճանաչելու համար, բայց դա բոլորովին կապ չունի Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների …

կարդալ ավելին

Եկել են աջակցելու

22.11.2006

Մի քանի օր առաջ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր` ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ` շուրջ երկու տասնյակ հայ գործարարներ առաջին անգամ միասնական թիմով ժամանել են Հայաստան: Մեր տեղեկություններով, երկօրյա այցի ընթացքում, բացի Ռոբերտ Քոչարյանից, հայ եւ ռուս գործարարները հանդիպումներ են ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի հետ: Գործարարներն իրենց պատրաստակամությունն …

կարդալ ավելին

Դուրս եկան Կոնգրեսից

22.11.2006

Երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Հայերի համաշխարհային կոնգրեսից: Հիշեցնենք, որ Հայերի համաշխարհային կոնգրեսը ստեղծվել է 2003թ. եւ ղեկավարվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից, իսկ ՀՌԱԿ-ը Կոնգրեսի հիմնադիր անդամ է: «Ինչպես մնացած հիմնադիր կազմակերպությունների ղեկավարները, այնպես էլ ՀՌԱԿ ղեկավարությունը մեծ ոգեւորությամբ ընդունեց նմանատիպ համահայկական կազմակերպության ստեղծման գործընթացը: …

կարդալ ավելին

Խելագարված ամբոխները կարթնանա՞ն

22.11.2006

2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած քաղաքական ուժերից ոչ ոք դեռեւս չգիտի, թե որ քաղաքական ուժի հետ է դաշինք կամ միավորում կազմելու: Բայց հաստատ գիտեն, որ կազմելու են, որովհետեւ գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրն առանձին վերցրած գրեթե ոչինչ չի նշանակում, ու չեն էլ կասկածում, որ խորհրդարանում աթոռներ ունենալու համար իրենցից շատ քչերը կարող են առանձին մասնակցելու …

կարդալ ավելին

Պահանջվում է ուժեղ մարդ

22.11.2006

Ամերիկան եւ Եվրոպան Հայաստանի ԱԺ-ի առաջիկա ընտրություններից մեծ սպասելիքներ ունեն եւ արդեն չունեն նախկին հանդուրժողականությունը մեր ընտրական գործընթացի հանդեպ: Շաբաթ օրն «Ուրբաթ» ակումբում նման կարծիք է հայտնել ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա կարծիքով՝ ընտրությունը կեղծելը եւ Արեւմուտքի սպասելիքը չարդարացնելը հղի է կոնկրետ ֆինանսական հոսքերի դադարեցման վտանգով: Այդ իմաստով Հայաստանի կառավարության համար պահը համարելով վճռորոշ՝ Ռ. …

կարդալ ավելին

Համանախագահների գործունեությունը շոու է

22.11.2006

Հայաստանն այն պետությունը չէ, որն Ադրբեջանին դիմակայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Իրականում այդ պետությունը Ռուսաստանն է, իսկ Հայաստանը միայն գործիք է նրա ձեռքին: Իսկ Ղարաբաղյան հարցի լուծումն ուղղակիորեն կախված է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցությունից: Day.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Վերջինս վստահ է, որ Ռուսաստանը …

կարդալ ավելին

Ճնշումը մենք մեր կաշվի վրա ենք զգալու

22.11.2006

Սկիզբը՝  Պետք է գործոն դառնալ – Դուք նշեցիք, որ պետք է ստեղծել այնպիսի գործոններ, որոնք, Ադրբեջանի տեսակետից, կվտանգեին ԼՂ-ն ետ ստանալու նրա հնարավորությունը, եւ որպես այդպիսի գործոն` առաջարկում եք բնակեցնել այսօր ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները: Կոնկրետ բնակեցումն ի՞նչ կտա հայկական կողմին: Արդյո՞ք դա լրացուցիչ լարվածություն ու խոչընդոտներ չի առաջացնի: – Մասսայական բնակեցումն ինքնըստինքյան Լեռնային …

կարդալ ավելին

Ռուսական եւս մի պրոյեկտ

22.11.2006

Վերջին շրջանում ստեղծվող քաղաքական ընդդիմադիր եւ իշխանամետ տարաբնույթ ֆորմատներում, իր տարօրինակ կազմով առանձնանում է «Քաղաքացիական անհնազանդություն» անունը կրող շարժումը: Այստեղ միավորված քաղաքական եւ քաղաքականամերձ գործիչները հաճախ ծայրահեղորեն տարբերվում են իրենց աշխարհընկալումով, աշխարհաքաղաքական դավանանքով, անցած հասարակա-քաղաքական ուղիով եւ այլն: Իսկապես դժվար էր պատկերացնել, որ միեւնույն քաղաքական ֆորմատում, այն էլ` բավականին արմատական, կարող են հայտնվել արեւմտամետ համբավ …

կարդալ ավելին

Ուֆֆիցիից մինչեւ պիցցա

22.11.2006

Եվ այսպես, առանց ավելորդ ջանքերի գաղտնազերծվեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համաշխարհային բրենդը ոչ այլ ինչ է, քան տեղական, ավելի ճիշտ՝ ՕԵԿ-ական արտադրության բլեֆ։ Որովհետեւ, ինչպես սիրում է իր կուսակիցներին սովորեցնել Արթուր Բաղդասարյանը՝ քաղաքականության մեջ շատ բան հիմնված է բլեֆի վրա։ Եվ ինչքան մեծ է բլեֆը, այնքան այն որեւէ մեկը կասկածի տակ չի առնի։ Եվ …

կարդալ ավելին