Երեկ ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովը սենսացիոն նիստ էր անցկացնում: Պարզվում է, մեր խորհրդարանում գոյություն ունի «Կայուն զարգացման պատգամավորական խումբ», որը ժամանակ առ ժամանակ «կայուն զարգացում» ապահովելու նպատակով հավաքվում ու քննարկումներ է անցկացնում: Իսկ սա, հավատացեք, ազնիվ նպատակ է, երբ նայում ես, թե ովքեր են այս խմբում. Գագիկ Մխեյան, Մնացական Պետրոսյան, Գագիկ Ավետյան, Սամվել Շահգալդյան, Արարատ Մկրտչյան, Սուքիաս Ավետիսյան, Հերմինե Նաղդալյան, Գրիգոր Հարությունյան, Թաթուլ Մանասերյան, Արմենուհի Հովհաննիսյան, Ալեքսան Կարապետյան: Իսկապես այս մարդկանց օդի պես անհրաժեշտ է «կայուն զարգանալ»: