Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից՝ հոկտեմբերին ընդունված օրինագիծը, որով Հայոց ցեղասպանությունը հերքելու համար սահմանվում է տուգանք ու մինչեւ մեկ տարվա ազատազրկում, հարուցել է Թուրքիայի վրդովմունքը: Բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի խորհրդարանը սկսել է քննարկել Ալժիրում Ֆրանսիայի իրականացրած «ցեղասպանությունը» ճանաչելու հնարավորությունը: Իսկ «Չիհան» գործակալության փոխանցմամբ՝ օրերս էլ Թուրքիայի հյուսիս-արեւմտյան Բանդիրմա քաղաքի քաղաքապետարանը միաձայն հավանություն է տվել քաղաքապետ Ջեմալ Օզթալանի՝ «ալժիրցիների ցեղասպանության» հուշարձան կառուցելու առաջարկին: Քաղաքապետը նաեւ ասել է, թե քաղաքի որոշ բնակիչներ դիմել են քաղաքապետարանին՝ պատրաստակամություն հայտնելով նվիրատվություն անել հուշարձանի կառուցման համար: