Գյումրիի առաջին ատյանի դատարանում սկսվել է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի գործով դատաքննությունը: Վ. Չախալյանին պետական սահմանն անօրինական հատելու վերաբերյալ մեղադրանք է ներկայացված: Դատավարությունը կշարունակվի երկուշաբթի:
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում Ազգային անվտանգության ռազմավարության մասին լսումների ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատգամավոր Շավարշ Քոչարյանին դիմելիս` 2 անգամ ասաց` Շավարշ Կարապետյան: Ի վերջո, Շ. Քոչարյանը` տեղից դիմելով Ս. Սարգսյանին, ասաց. «Պարոն Սարգսյան, դուք ինչո՞ւ չեք սիրում իմ ազգանունը»: «Շավարշ ջան, կներես»,- ասաց Ս. Սարգսյանը` ավելացնելով, որ ինքն առանձին Շ. Քոչարյանին կբացատրի, թե որն է պատճառը. …
կարդալ ավելինԲելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը կարծիք է հայտնել, թե Թուրքիային պետք է «ազնիվ շանս» տրվի՝ ԵՄ-ի հետ բանակցությունները շարունակելու համար: «Թուրքիային ազնիվ շանս չտալը պատմական սխալ կլիներ»,- ասել է նա: Միաժամանակ նա քննադատել է Թուրքիային. «Մտավորականների դատավարություններ՝ թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով, Հայոց ցեղասպանության շուրջ վիճաբանությունը, Կիպրոսի հետ հարաբերությունների վերաբերյալ բանավեճը: Հին խորհրդանիշերը ջրի երես են …
կարդալ ավելինԻրանը եւ Ադրբեջանը մտադիր են Արաքս գետի վրա երկու նոր հիդրոէլեկտրակայան կառուցել: Ըստ Day.az-ի՝ ադրբեջանական տարածքում կառուցվող ՀԷԿ-ը կունենա 45 մեգավատտ նախագծային հզորություն: «Ռեգնումը» տեղեկացնում է, որ էլեկտրակայանների նախագծերը բնապահպանական փորձաքննություն են անցնելու։ Շինարարական աշխատանքների ընթացքում ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գետի բուսական ու կենդանական աշխարհի պաշտպանության համար:
կարդալ ավելին«Ես հանդիպմանը չեմ մասնակցել, բայց թե՛ Քոչարյանը, թե՛ Ալիեւը, թե՛ երկու երկրների արտգործնախարարները համարում են, որ դա օգտակար հանդիպում է եղել»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը, երեկ ԱԺ-ում հայտարարեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, թե հանդիպումն «օգտակար» գնահատելը չի նշանակում, որ խնդիրը լուծվել է: «Ես կարծում եմ, որ հետագա բոլոր բանակցությունների ժամանակ դժվարություններ են լինելու: Բա որ …
կարդալ ավելինԵրեկ ամբողջ օրը պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ցայտնոտի մեջ էր: Ամեն ինչ անում էր, որպեսզի ԱԺ-ում` Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկման ընթացքում, Սերժ Սարգսյանին գովաբանի, հարմար առիթ գտնի ու ասի, որ կամուֆլյաժի կամ ջրագծերի վերաբերյալ իր արած հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել, որովհետեւ ինքը «հումոր» է արել: «Դրանք հումորով եմ ասել, եւ պետք չէ դրան համարժեք …
կարդալ ավելինՆոյեմբերի 28-ին Մինսկում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններում «կողմերը մոտենում են վերջնական փուլին»: Ռոբերտ Քոչարյանն այդ հանդիպումից հետո այս թեմայով դեռեւս ոչինչ չի հայտարարել, փոխարենը` երեկ ասուլիս էր հրավիրել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա Ի. Ալիեւի վերոնշյալ հայտարարությունը որակեց շատ «օպտիմիստական», սակայն, միեւնույն …
կարդալ ավելին1998 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հակամարտող կողմերի միջեւ որեւէ բանակցություն չի եղել: Երեկ «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀՇ անդամ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Մինսկի խմբի ֆորմատը եւ այն ձեւաչափը, որը որոշվել է Բուդապեշտի գագաթաժողովում, չի կիրառվել»,- նշեց նա: Ա. Արզումանյանի խոսքերով՝ վերջին ութ տարիներին ընդամենը այն է տեղի …
կարդալ ավելինՍա ընդամենն այն գնահատականներից մեկն է, որ երեկ հնչեց Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպված լսումների ընթացքում: Երեկ առհասարակ ԱԺ-ում տարօրինակ մթնոլորտ էր տիրում. բոլորն իրար նկատմամբ այնքան ջերմ էին, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէիր կարող որեւէ թթու խոսք լսել ինչ-որ մեկից: Եվ երբ ընդդիմադիր ու անկախ պատգամավորները, ովքեր ԱԺ ամբիոնից պարբերաբար տարբեր …
կարդալ ավելինՄամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, «Արժանապատվություն» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Հարությունյանն էր։ Քննարկման թեման քաղաքական-հասարակական զարգացումներն էին՝ Հայաստանում եւ նրա շուրջը։ Ըստ տկն Հարությունյանի, 1996թ.-ից հետո մենք ունեցել ենք խաղաղ ժամանակաշրջան, որի ընթացքում կարող էինք ամրապնդել անկախությունը, պետականությունը եւ լուծել այլ կարեւոր խնդիրներ։ Այնպես որ, հիմա՝ 10 տարի անց, կարող ենք ինքներս …
կարդալ ավելին«Ազգային Միաբանությունը», «Օրինաց երկիրը», «Արդարությունը» շարունակ քննադատում են իշխանություններին` Ազգային անվտանգության հայեցակարգ չունենալու համար, սակայն երեկ ամբողջ կազմով բացակայում էին քննարկումից: «ՀԺ» թղթակցի հարցին` ինչպե՞ս եք գնահատում նրանց այս մոտեցումը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իրենց գործն է: Մեր գործը հնարավորություն ստեղծելն էր, որպեսզի մեր հասարակության բոլոր խավերը, քաղաքական ուժերը մասնակցեն, ներկայացնեն իրենց առաջարկություններն ու տեսակետները: Եթե …
կարդալ ավելինՀայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) դիմել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` պահանջելով չօգտագործել ՀՌԱԿ կուսակցության խորհրդանիշները: Ա. Աբրահամյանին ուղղված նամակում ՀՌԱԿ Գործերի կառավարիչը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Դուք հայաստանյան մամուլում նշել եք, որ չեք օգտագործում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության զինանշանը եւ անվանումը, սակայն մինչ օրս Ձեր սեփականություն հանդիսացող «Ազգ» օրաթերթի ցուցանակի …
կարդալ ավելինԱջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ քննեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Դատական ակտերի հարկադիր ծառայության (ԴԱՀԿ) աշխատակից Գ.Հարությունյանի՝ վերջինիս գործունեությունն ապօրինի ճանաչելու պահանջով: Դատարանում Ր.Հովհաննիսյանի շահերը ներկայացնող Զարուհի Փոստանջյանի ասելով` Գ.Հարությունյանն ապօրինաբար կողպել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում տեղակայված «Ժառանգության» վարձակալած տարածքի դռները եւ կուսակցությանը թույլ չի տալիս …
կարդալ ավելինԵրեկ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Հակակրիմինալ շարժման հերթական նիստը, որի թեման Հայաստանի քաղաքական դաշտում ուժային կառույցների ապօրինի միջամտությունն էր: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր ելույթի սկզբում նշեց, որ Հակակրիմինալ շարժման մասնակիցների ձեռքում արդեն բավական փաստաթղթեր կան, եւ այսուհետ իրենք խոսելու են փաստերով: Այս անգամ Ա. Կարապետյանի ներկայացրած փաստաթղթերն ուղղված էին ՀՀ ոստիկանության դեմ` …
կարդալ ավելին2007թ. հունվարի վերջին ԵԽ ԽՎ ԼՂՀ գծով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի նախագահությամբ տեղի կունենա Ադրբեջանի եւ ՀՀ խորհրդարանականների միջեւ հանդիպում: Հանդիպումը կկայանա ԵԽ Վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ռ. Ջոնսթոնի երեկվա հայտարարությունը: «Պետք է ձգտել բարենպաստ մթնոլորտ ստեղծել եւ այնուհետեւ քննարկել այն հարցերը, որոնց կարելի է հասնել երկխոսության միջոցով, …
կարդալ ավելին«Լեքս» փաստաբանական միության նախագահ, Ռուսաստանի հայերի միության փաստաբանական խմբի անդամ Սիմոն Ծատուրյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ հիշեցնելու, որ Ռուսաստանում ապրող հայերին, այնուամենայնիվ, «տիրություն» անող կա: Իբրեւ ապացույց` Ս. Ծատուրյանը մատնացույց արեց սպանված տղաների ծնողների կողմից գրված շնորհակալագրերն` ուղղված Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում Հայերի միության նախագահի արած …
կարդալ ավելինԼՂՀ-ում գործող «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Պետրոսյանի պնդմամբ, ԼՂՀ-ի համար չափազանց կարեւոր է, որ Հայաստանի առաջիկա ընտրություններն անցկացվեն արդար ու ազատ: «Ղարաբաղին Հայաստանում ուժեղ իշխանություն է հարկավոր, իսկ ուժեղ իշխանությունն այն է, որին ժողովրդի մեծամասնությունը սատարում է ընտրություններից առաջ եւ հետո»,- ասել է նա: Վերջինս գտնում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը «շատ շփոթված է», …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը երեկ ԱԺ քննարկմանն էր ներկայացրել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի կարեւորագույն տարրերից է գաղտնալսումների խնդիրը կարգավորող դրույթը: Գաղտնալսումը հնարավոր է երկու դեպքում՝ երբ խոսքը հանցագործության մասին է, որի համար նախատեսված է 5 եւ ավելի տարվա ազատազրկում, եւ երբ այլ մեթոդներով հնարավոր չէ տեղեկություններ ստանալ. «Նման բնույթի օպերատիվ հետախուզական աշխատանքը կիրականացվի միայն …
կարդալ ավելինԵթե ընդհանրացնելու լինենք, մեկ տարի առաջ տեղի ունեցածն իշխանության ներկայացուցիչները որակում են որպես «աննախադեպ հաջողություն», ընդդիմադիրները՝ «աննախադեպ չափերի հասնող կեղծիքներով խայտառակություն», իսկ տվյալ դեպքում այդ երկուսի մեջտեղում գտնվող ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն էլ գտնում է, որ 2005թ. հանրաքվեից հետո ունենք աննախադեպ հիասթափված հասարակություն, աննախադեպ ցածր վարկանիշ ունեցող ընդդիմություն եւ «հանրաքվեն կեղծած իշխանություն, որը նույն կեղծիքների …
կարդալ ավելինՀանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ խոստովանեց, որ ինքը սերիալներ չի սիրում: Համենայնդեպս, չի ցանկանում «Հ1»-ի եթերում տեսնել սերիալների այն առատությունը, որ այսօր կա: «Դա ժամանակավոր բնույթ է կրում»,- ասաց Ա. Հարությունյանը` նշելով, որ 2007թ. սեպտեմբերից արտասահմանյան սերիալներն իրենց տեղը կզիջեն այլ հաղորդումների եւ հայկական արտադրության սերիալներին: Ինչպես ասում են՝ անձրեւից փախչում, կարկուտի տակ …
կարդալ ավելին