քաղաքականություն

Մերժել են

27.11.2006

ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է «Ժառանգություն» կուսակցության համակարգչից տեղեկություններ գողանալու հարցով քրեական գործ հարուցելու մասին դիմումը: Երեկ տարածած հայտարարության մեջ «Ժառանգություն» կուսակցությունը հայտնում է, որ մարտի 8-ի ուշ գիշերն անհայտ անձինք ապօրինաբար ներս են խուժել «Ժառանգության» փակված եւ կնքված գրասենյակ եւ, կոտրելով պաշտպանական ծածկագրերը, մուտք գործել կուսակցության բազային համակարգիչ: Կուսակցությունում կարծում են, որ «իրավական հաստատությունները` …

կարդալ ավելին

Որ այլ դաշտ չգնան

27.11.2006

Ո՞րն է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց իրեն աջակցող եւս մի քաղաքական ուժ` ի դեմս «Բարգավաճ Հայաստանի»: Պատասխանելով այս հարցին՝ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը երեկ նշել է, թե այդ մարտավարության բացատրությունը ՀՀ-ում լիդերների բազմազանությունն է, ովքեր, իրենց հետեւում չունենալով անգամ քիչ թե շատ ներուժ պարունակող խումբ, կարող են մեծ աղմուկ սարքել ու հատկապես արտաքին կառույցների …

կարդալ ավելին

ՕԵԿ-ը խոզի կե՞ր է բաժանում

27.11.2006

Հակակրիմինալ շարժման երեկվա հերթական հավաքում բացահայտվեց, թե ովքեր են վտանգում ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը: Ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, դա ԽՍՀՄ ժամանակների ԿԳԲ-ի գործակալական ցանցն է, որի հայկական հատվածը մինչ օրս գաղտնազերծված չէ: Հակակրիմինալիստները երեկ անդրադարձան նաեւ բարեգործությամբ զբաղվող կուսակցություններին` «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ եւ «Օրինաց երկիր»: Հայրիկյանը երեկ հայտարարեց, որ կոնկրետ ՕԵԿ-ն այս ամիսներին զբաղված …

կարդալ ավելին

Հայաստանը հույս ունի՞

27.11.2006

«Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու ձգտումը կհանգեցնի Թուրքիայի ներսում ավելի բաց քննարկումների Հայոց ցեղասպանության հարցում»,- այս մասին Կիպրոսում ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նաեւ ասել է, թե ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ձգտումը պետք է հանգեցնի բոլոր հարեւանների հետ հարաբերությունների նորմալացմանը: «Թուրքիայի անդամակցության ընթացքը հետաքրքրում է մեզ»,- ասել է Քոչարյանը։ Կիպրոսի նախագահ Տասոս Պապադոպուլոսն էլ հայտնել …

կարդալ ավելին

Քրեական գործերը միավորվել են

27.11.2006

Մոսկվայի Չերկիզովսկի շուկայում այս տարվա օգոստոսի 21-ին տեղի ունեցած պայթյունի եւ ավելի վաղ` ապրիլի 22-ին մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում հայազգի 17-ամյա Վիգեն Աբրահամյանցի սպանության քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Աբրահամյանց ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ծատուրյանն ասել է, թե քրեական գործերը միավորվել են, քանի որ դրանցում առկա են «նույն անձինք»: Կապող օղակը Աբրահամյանցի …

կարդալ ավելին

Հիմա էլ Գիվոեւի որդին

27.11.2006

Մի քանի ամիս առաջ Հայաստանում, ինչպես հայտնի է, սպանվեց քրեական հայտնի հեղինակություն Ալեքսանդր Գիվոեւը: Սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Ա. Գիվոեւը հայ հասարակությանը հիմնականում հայտնի դարձավ 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շրջանում իր յուրահատուկ հեռուստաելույթներով (նույնիսկ ԱԺ ընտրություններում պատգամավորական թեկնածու էր): Սպանության հետքերն ու պատճառները, ըստ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական բացատրությունների՝ Հայաստանի սահմաններից դուրս են: …

կարդալ ավելին

Նախընտրական «կորմլենիե»

27.11.2006

Տարածված այս կարծիքին է նաեւ այս օրերին Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը (ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահն այս օրերին երկրում չեն): Իսկ իշխանության ո՞ր հատվածի մոտ է բացակայում այդ կամքը. ՀՀԿ-ի՞, ՀՅԴ-ի՞, թե՞ որեւէ այլ ուժի մոտ: ԱԺ դաշնակցական փոխնախագահի խոսքերով՝ որեւէ կուսակցություն չի կարող կիրառել քննչական ամբողջ գործընթացները կամ ձերբակալություններ կատարել: …

կարդալ ավելին

ՊԱԿ-ի նախկին գործակալը մահացել է

27.11.2006

Նոյեմբերի 23-ի գիշերը Լոնդոնի Յունիվերսալ-քոլեջի հիվանդանոցում մահացել է ՊԱԿ-ի նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոն: Հիշեցնենք, որ նա 2000թ. ընտանիքով հեռացել էր Ռուսաստանից: ՌԴ-ում նրա դեմ երեք քրեական գործ էր հարուցված, եւ 2002թ. Լիտվինենկոն պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով հեռակա դատապարտվել էր: Նա համարվում էր Բորիս Բերեզովսկու ամենամտերիմ մարդկանցից մեկը: 2006թ. Մեծ Բրիտանիան նրան քաղաքացիություն էր շնորհել: Լիտվինենկոն …

կարդալ ավելին

Սուտ մատնություն

27.11.2006

ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունն ավարտել է Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության հետ կապված սուտ մատնության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ Դատախազության հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Հայաստանի քաղաքացի, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերլիազոր Գեւորգյանը վրեժ լուծելու նպատակով սուտ մատնություն է կատարել՝ Ս. Արսենյանին եւ Ժ. Հայրապետյանին …

կարդալ ավելին

Մեզնից բան սովորեցին

27.11.2006

Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ` դադարեցվել է ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը: ANS CM ռադիոկայանով վերահեռարձակվում էին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդումները: Ինչպես «Ազատությանը» հայտնել է Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի ներկայացուցիչը, խորհրդի երեկվա նիստի ժամանակ քննարկվել է հիշյալ հեռուստաալիքի եւ ռադիոկայանի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը: Հիմք ընդունելով «Հեռուստատեսության …

կարդալ ավելին

Գրեթե կրկնապատիկ

27.11.2006

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հաջողվել է հավաքել 13,7 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում վերականգնողական տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Մինչ այդ՝ նոյեմբերի 15-17-ը, Հայաստանում անցկացված հեռախոսամարաթոնի ընթացքում հավաքվել էր 35 միլիոն դրամ, իսկ Եվրոպայի 5 երկրներում՝ 1 միլիոն 100.000 եվրո: Նվիրաբերված գումարներն ուղղվելու են ԼՂ Հադրութի շրջանի վերականգնմանը: Նախորդ տարվա համեմատ, այս …

կարդալ ավելին

Հակակրիմինալը «մաֆիա» է խաղում

27.11.2006

Այս խաղին ականատես եղանք երեկ, երբ նրանք երկար սեղանի շուրջ նստած` փորձում էին մեկ` կրիմինալ պաշտոնյա գտնել, մեկ` բացահայտել ԽՍՀՄ-ի ԿԳԲ-ի գործակալական հայկական հատվածին ու այսօր քաղաքական դաշտում գործող Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործակալներին: Իսկ երեկվա սեղանի շուրջ նստածներից առնվազն 5-ը տարբեր առիթներով մեղադրվում է նման գործունեության մեջ: Այնպես որ` սեւերի ու կարմիրների համադրություն երեկ այնտեղ …

կարդալ ավելին

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ

27.11.2006

«Մենք հրաժարվում ենք ընտրություն կատարել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»,- գրում է անգլիական «Economist» թերթը՝ վկայակոչելով ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի խոսքերը։ Թերթը գրում է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացումը Հայաստանի համար հավասարազոր է ինքնասպանության: «Կրեմլի ազդեցությունը երկրում աճում է: Ռուսական ընկերություններն արդեն կառավարում են էներգետիկ ոլորտը եւ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը այլ բնագավառներում»,- գրում է …

կարդալ ավելին

Քաղաքական ապաստան փնտրելիս

27.11.2006

Նարցիսիզմը առանձնապես դատապարտելի բան չէ: Օրերս մեր զրուցակից մի հոգեբան հայ խորհրդարանականների մարդկային տիպերը բաժանեց մի քանի խմբերի: Մասնագետի վերլուծությունները ցույց են տվել, որ խորհրդարանական նարցիսների խմբի առաջին հորիզոնականում է գտնվում եւ, տեւական ժամանակ է, առաջնությունը որեւէ մեկին չի զիջում 2006թ. օգոստոսի 3-ից անկախ պատգամավոր դարձած Վիկտոր Դալլաքյանը: Նրա հետ շփվողները կարող են վկայել, որ …

կարդալ ավելին

Միշտ պատրաստ

24.11.2006

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն այն կարծիքին է, որ մենք կարող ենք Թուրքիային ճնշել բոլոր միջոցներով` տնտեսական, ռազմական եւ այլն, սակայն, ըստ նրա, խոսքը չի գնում այս պահին պատերազմ սկսելու մասին: «Իրաքում քրդական պետության հնարավոր ստեղծումը մտահոգել է Թուրքիային: Խոսակցություններ կան, որ Մերձավոր Արեւելքի քարտեզն է փոխվելու: Պարտադիր չէ, որ մենք …

կարդալ ավելին

Քննարկվել է, բայց մասնակի

24.11.2006

Վաշինգտոնյան մեր աղբյուրների հավաստմամբ, ԼՂՀ տարածքում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը դեռեւս չի քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում: Սակայն, նույն աղբյուրի հավաստմամբ, կտեղակայվեն այն երկրների ուժերը, որոնք ընդունելի են երկու երկրներին էլ: «Մասնակի է քննարկվել այդ հարցը, սակայն վերջնական կազմը դեռեւս չի քննարկվել»,- վստահեցնում է մեր աղբյուրը` միաժամանակ հավատացնելով, թե ԼՂՀ-ն, ուշ թե շուտ, …

կարդալ ավելին

Վերադարձնելո՞ւ ենք բոլոր տարածքները

24.11.2006

Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ «Նեզավիսիմայա գազետան» տեղեկացնում է, թե ԼՂՀ խնդրով բանակցային գործընթացում այժմ քննարկվող շրջանակային համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ, ի վերջո, հայկական կողմը վերադարձնելու է «Ադրբեջանի բոլոր 7 գրավյալ շրջանները» եւ ԼՂ-ն Հայաստանին միանալու է 40 կմ միջանցքով: Թերթի տեղեկություններով՝ հայ-ադրբեջանական բանակցություններում մի ծրագիր է քննարկվում, համաձայն որի` այդ միջանցքը վերահսկվելու է խաղաղապահ ուժերի …

կարդալ ավելին

Կհաստատվի՞ արդյոք Հոգլանդը

24.11.2006

«ԱՄՆ ընտրությունները որոշ ժամանակով հետաձգեցին Հոգլանդի ընտրությունը: Հուսանք, նոյեմբերին Հոգլանդը կհաստատվի»,- վստահեցնում են վաշինգտոնյան մեր աղբյուրները: Վաշինգտոնում վստահեցնում են, որ` անկախ ամեն ինչից, իրենք կանգնած են Հոգլանդի «թիկունքին», եւ երբեք հույսները չեն կտրում, որ Սենատը նրան կհաստատի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: «Հոգլանդը մեր թեկնածուն է, մենք նրա թիկունքին ենք կանգնած: Էվանսը լավ է աշխատել Երեւանում, …

կարդալ ավելին

Իշխանությունից հրաժարվելը շատ դժվար է

24.11.2006

Ինչ վերաբերում է տարածքներ հանձնելուն, ապա, ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում ասել է Գ. Սահակյանը, ինքը կարող է ասել, որ ոչ միայն չեն հանձնելու, այլ նաեւ վերցնելու են ողջ Հայկական բարձրավանդակի հողերը, սակայն ռեալ իրողությունն, ըստ նրա, այն է, որ պետք է բաց բանակցային գործընթաց լինի: «Մեր դիրքորոշումը հետեւյալն է` նախ` ԼՂ-ի կարգավիճակը, դրանից հետո` բանակցային …

կարդալ ավելին

Հայկական կողմը համաձայնել է

24.11.2006

Հայկական կողմը համաձայնել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը հավանաբար կկայանա նոյեմբերի 28-ին՝ Մինսկում: Այս մասին երեկ Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Ազատության» փոխանցմամբ՝ համանախագահների հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Յու. Մերզլյակովը որակել է «բովանդակալից եւ արդյունավետ»: «Մենք դեռ այսօր Բաքվում պետք է ստանանք …

կարդալ ավելին