Վաշինգտոնյան մեր աղբյուրների հավաստմամբ, ԼՂՀ տարածքում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը դեռեւս չի քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում: Սակայն, նույն աղբյուրի հավաստմամբ, կտեղակայվեն այն երկրների ուժերը, որոնք ընդունելի են երկու երկրներին էլ: «Մասնակի է քննարկվել այդ հարցը, սակայն վերջնական կազմը դեռեւս չի քննարկվել»,- վստահեցնում է մեր աղբյուրը` միաժամանակ հավատացնելով, թե ԼՂՀ-ն, ուշ թե շուտ, բանակցությունների մաս է կազմելու ու իր դիրքորոշումն ասելու է: «Առայժմ երկու կողմերն էլ չեն ողջունում ԼՂՀ մասնակցությունը,- ասում էին նրանք` հավելելով,- Հուսանք, կունենաք կառավարություն, որը կլինի օրենքի գերակայությունն ու վստահելի կլինի ժողովրդի կողմից: Այդ տեսակետից շատ կարեւորում ենք գալիք ընտրությունները»: