«Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու ձգտումը կհանգեցնի Թուրքիայի ներսում ավելի բաց քննարկումների Հայոց ցեղասպանության հարցում»,- այս մասին Կիպրոսում ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նաեւ ասել է, թե ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ձգտումը պետք է հանգեցնի բոլոր հարեւանների հետ հարաբերությունների նորմալացմանը: «Թուրքիայի անդամակցության ընթացքը հետաքրքրում է մեզ»,- ասել է Քոչարյանը։ Կիպրոսի նախագահ Տասոս Պապադոպուլոսն էլ հայտնել է, որ Կիպրոսի կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստանին ինչպես միջազգային հարցերում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում։