«ԱՄՆ ընտրությունները որոշ ժամանակով հետաձգեցին Հոգլանդի ընտրությունը: Հուսանք, նոյեմբերին Հոգլանդը կհաստատվի»,- վստահեցնում են վաշինգտոնյան մեր աղբյուրները: Վաշինգտոնում վստահեցնում են, որ` անկախ ամեն ինչից, իրենք կանգնած են Հոգլանդի «թիկունքին», եւ երբեք հույսները չեն կտրում, որ Սենատը նրան կհաստատի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: «Հոգլանդը մեր թեկնածուն է, մենք նրա թիկունքին ենք կանգնած: Էվանսը լավ է աշխատել Երեւանում, բայց հիմա նրան պետք է Հոգլանդը փոխարինի»,- ասում էին ԱՄՆ-ում: