Ազնիվ շանս տանք

10/12/2006

Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը կարծիք է հայտնել, թե Թուրքիային պետք է «ազնիվ շանս» տրվի՝ ԵՄ-ի հետ բանակցությունները շարունակելու համար: «Թուրքիային ազնիվ շանս չտալը պատմական սխալ կլիներ»,- ասել է նա: Միաժամանակ նա քննադատել է Թուրքիային. «Մտավորականների դատավարություններ՝ թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով, Հայոց ցեղասպանության շուրջ վիճաբանությունը, Կիպրոսի հետ հարաբերությունների վերաբերյալ բանավեճը: Հին խորհրդանիշերը ջրի երես են բարձրանում»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-15-ին ԵՄ առաջնորդները պետք է որոշեն՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել Եվրահանձնաժողովի առաջարկը Թուրքիայի հետ բանակցությունները մասնակիորեն սառեցնելու վերաբերյալ: